ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գերեվարված Կարեն Ղազարյանին
SOCIETYԲաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայցուցիչներն այցելել են ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ազատազրկված անձանց, այդ թվում՝ վերջերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանին: Այս մասին տեղեկացրեց Երևանում ԿԽՄԿ խոսնակ Գոհար Տեր-Հակոբյանը:
«Համաձայն մեր հանձնագրի՝ մենք այցելում ենք ազատազրկվածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները և նրանց հետ վարվելակերպը և օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»,- ասաց նա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետԱշոտ Ահարոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմի տարածածլուրերը, թե իբր Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձեն կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին, չենհամապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն են:
«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանումհայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայհետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը չիհամապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:Կարեն ՂազարյանըՀայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչէ, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,- գրել էր Աշոտ Ահարոնյանը:



