Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերասկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

SOCIETY

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի 1-ին կիսամյակում մարզի վարչական տարածքում կրկնահանցագործությունների կատարման, դրանց դեմ պայքարի արդյունավետության վիճակը՝ դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախորդ վեց ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարածքում բացահայտված 467 հանցագործություններից  41-ը կամ 8,77-ը կատարվել են այն անձանց կողմից, ովքեր նախկինում տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար բազմիցս դատապարտվել են: Ընդ որում՝ համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնահանցագործների կողմից կատարվող հանցագործությունների քանակը որոշակիորեն ավելացել է:

 

Այս ցուցանիշը վկայում է կրկնահանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքներում առկա թերությունների, կիրառվող ոչ արդյունավետ միջոցների մասին: Դրա մասին է վկայում, մասնավորապես այն իրողությունը, որ նշված ժամանակահատվածում կրկնահանցագործների կողմից հանցագործության  նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել:

 

Կատարված ուսումնասիրություններից հետևում է, որ մարզի այն տարածքներում, որտեղ արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու, նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելու և նրանց շրջանում պարբերաբար կանխարգելիչ բնույթի հարցազրույցներ անցկացնելու ուղղությամբ:

 

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս ոլորտում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոստիկանության մարզային վարչության ենթակայությամբ գործող համապատասխան ստորաբաժանումների ծառայողների կողմից այս ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն միտված միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին:

 

Բացի  դրանից, ՀՀ գլխավոր դատախազության կողմից վարվող քրեական քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում, ի կատարումն դատախազության կոլեգիայի որոշումների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականների՝ մարզի դատախազությունում ուսումնասիրվել են մարզային քննչական վարչության քննչական բաժինների վարույթներում քննված՝ նախկին տարիներին կատարված և որպես մեղադրյալ ներգրավվող անձը պարզված չլինելու հիմքով վարույթները կասեցված սպանության դեպքերով քրեական գործերի նյութերը:

 

Ուսոմնասիրության արդյունքում պարզվել է, որ առանձին դեպքերում ձեռնարկված ոչ բավարար օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել կամ հերքվել անձանց մահվան կամ անհետ կորելու հանգամանքը, որոշ դեպքերում քրեական գործերում առկա ելակետային նշանակություն ունեցող տեղեկություններն անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել, կամ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավական անհրաժեշտ միջոցներն ու մեխանիզմները չեն գործարկվել հանցագործություններին առնչություն ունեցող անձանց հայտնաբերելու, նախաքննության մարմնին ներկայացնելու, դատավարության մասնակիցների տված ցուցմունքներում ներկայացված տեղեկությունների իսկությունը պատշաճ ստուգելու միջոցով դրանք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ:

 

Վարույթը կասեցված առանձին գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախաքննության մարմինների կողմից տևական ժամանակ չեն կատարվել քրեական գործերով հանցագործության բացահայտման, այն կատարող անձանց ինքնությունը պարզելու նպատակով իրականացման ենթակա քննչական գործողություններ: Կամ՝ առկա են եղել դեպքեր, երբ վարույթն իրականացնող քննիչը հետաքննական մարմնին ներկայացրել է այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ կտային կոնկրետացնել հանցագործության բացահայտման նպատակով առաջ քաշված վարկածները, դրանցից յուրաքանչյուրով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանք անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել:

 

Ելնելով այս արդյունքներից՝ մարզի դատախազության դատախազների կողմից նախաքննության  մարմիններին տրվել են կոնկրետ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ մանրակրկիտ ցուցումներ, իսկ ոստիկանության մարզային կառույցներին տրվել են հստակ նշված նպատակներից բխող օպերատիվ-հետախուզական կոնկրետ գործողություններ կատարելու հանձնարարություններ: Դրանց հիման վրա՝ նախնական քննություն իրականացնող մարմինների որոշմամբ վերսկսվել են ընդհուպ տասնմեկ տարվա վաղեմության սպանության հատկանիշներով հարուցված՝ թվով 12 քրեական գործերի վարույթները:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League