Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար լինել հարաբերությունների հասկանալի սուբյեկտ․ Դենիս Դվորնիկովը՝ Լավրովի հայտարարության մասին

SOCIETY

Հայաստանը դադարել է Ռուսաստանի համար լինել հարաբերությունների հասկանալի սուբյեկտ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց  ռուս հրապարակախոս, քաղաքագետ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններում վերջերս նկատվող զարգացումների վերաբերյալ:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, հակասում է իրավիճակին, երբ շատ որոշումներ կայացվում էին՝ հաշվի առնելով Մոսկվայի հաստատումը: Դա, անխոս, առաջացնում է անհարմարություն»,- ասաց նա:

Դենիս Դվորնիկովը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով Հայաստանում պաշտոնյաների նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, նշեց․

«Իմ կարծիքով՝ Լավրովի մեկնաբանությունը փորձ է՝ հայկական կողմից ստանալու բացատրություն, թե ինչ է տեղի ունենում, ով և ում շահերի հիման վրա է կայացնում որոշում, ինչպես կառուցել հետագայում հարաբերությունները»,- ասաց նա:

 
 



Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։

Դենիս Դվորնիկովի նկատառմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը սովոր է պարզ սխեմաներին․լուծել բոլոր հարցերը գործընկեր երկրների էլիտաների միջոցով՝ անտեսելով այնպիսի ուղղվածությունը, ինչպիսին ժողովրդական դիվանագիտությունն է, ինչպիսին է բաց երկխոսությունը քաղաքացիների տարբեր խմբերի հետ:

«Բայց Հայաստանում ստեղծված իրավիճակը ցույց է տվել այդ ճանապարհի ոչ մշտական լինելը: Եվ հիմա ստիպված պետք է լինել նորից սովորել, զրուցել ամենամոտ աշխարհաքաղաքական գործընկերների հետ»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ կարծիք ունի Հայաստանի արձագանքի մասին՝ Լավրովի ասածների վերաբերյալ, Դենիս Դվորնիկովը պատասխանեց․ «Կարծում եմ, որ մոտակա ժամանակներում կլինի բարդ հարաբերությունների կարգավորում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

«Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով։

Այս գործընթացները փոխկապակցված չեն Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան»,- ասել էր նա:

Հայ-ռուսական հարաբերություններում մարտահրավերներ հաղթահարելու համար Դենիս Դվորնիկովի կարծիքով՝ ժամանակ և համբերություն է պետք: « Պետք է սեփական դիրքորոշման և գործընկերներից սպասումների մասին հստակ պատկերացում»,- ասաց նա:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League