ԱՄՆ-ում աղբատար մեքենայի ակը պոկվել ու սպանել է հակառակ ուղղությամբ երթևեկող ավտոմեքենայի վարորդին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում աղբատար մեքենայի ակը պոկվել ու մխրճվել է հակառակ ուղղությամբ երթևեկող մի այլ ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը մահացել է: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ օգոստոսի մեկին Ռոբերտ Մարտինեսը երթևեկում էր Բրուքլինի մայրուղիով, և հակառակ ուղղությամբ երթևեկող աղբատար մեքենայի ակը պոկվել ու մխրճվել է Մարտինեսի ավտոմեքենայի մեջ: Արդյունքում Մարտինեսի ավտոմեքենան բախվել է ճանապարհը բաժանող ցանկապատին:
Նշվում է, որ 64-ամյա Մարտինեսին հայտնաբերել են անգիտակից վիճակում ու հիվանդանոց տեղափոխել գլխի վնասվածքով, որտեղ նա ավելի ուշ մահացել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



