«Փաստի» հրապարակումից հետո խաղացանկը կարգավորվեց. եղե՞լ է միջամտություն. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրեր առաջ «Ռուբեն Հայրապետյանը մուռ է հանո՞ւմ թիմերից» հրապարակմամբ անդրադարձել էինք Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջին ու բարձրագույն խմբերի, ինչպես նաև գավաթի խաղարկության խաղացանկին՝ նշելով, որ օգոստոսին կայանալիք հանդիպումների մի զգալի մասը նշանակված էր ժամը 12.30–ին, 13–ին և 14.00–ին: Հիշեցնելով, որ պատկան մարմինները պարբերաբար ամռան ամիսներին զգուշացնում են «խուսափել արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12.00–ից 17.00 ընթացքում», նաև հավելել էինք, որ մարզադաշտերի սակավության պատճառով մեկ դաշտում օրական 2 հանդիպում անցկացնելու փոխարեն պետք էր տուրն անցկացնել երկու օրում:
Եվ ահա, մեր հրապարակումից երկու օր անց Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տեղադրվել է նոր խաղացանկը, որտեղ օպերատիվորեն կատարվել են համապատասխան շտկումները: Ըստ այդմ, հատկապես օգոստոսին տուրերը կանցկացվեն երկու օրում, իսկ խաղերը կմեկնարկեն ամենաշուտը ժամը 17.00–ին: Դժվար է, իհարկե, մտածել, որ սոսկ թյուրիմացություն է եղել ու նման որոշում հաստատողները չեն պատկերացրել, թե ինչ վտանգավոր խաղացանկ են կազմում: Մեր՝ դեռևս չճշտված տվյալներով, իրականում մեր հրապարակումը անհանգստացրել է հատկապես ֆեդերացիայի ապագա հնարավոր նախագահին՝ Արթուր Վանեցյանին, ում միջամտությունից հետո էլ շտկվել է խաղացանկը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



