Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր (տեսանյութ)

SOCIETY

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր:

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ լրատվական բաժնից:

Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխադրել Վրաստան:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԻԻՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի Վ.Գ-ն քննությամբ առայժմ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մոտ 40 գ «ափիոն» տեսակի, մոտ 3 կգ «հերոին» տեսակի և ավելի քան 2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, Վ.Գ-ն թմրամիջոցներով փաթեթները ինքնությունը չպարզված անձի միջոցով հայ-իրանական սահմանի՝ նախապես համաձայնեցված հատվածում փշալարերի վրայով նետելու միջոցով փոխանցել է ՀՀ քաղաքացի Ռ.Օ-ին, ով իր հերթին թմրամիջոցների խմբաքանակը տաքսի ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Լոռու մարզի Շամլուխ գյուղ, սակայն ճանապարհին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար հայ-վրացական սահմանն ապօրինի հատած և նշված վայր ժամանած Վրաստանի քաղաքացի Գ.Գ-ին, ով թմրամիջոցը պետք է տեղափոխեր Վրաստան ու հանձներ մեկ այլ անձի:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել՝ Ռ.Օ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, Գ.Գ-ին՝ 329-րդ հոդվածի 1-ին մասի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, Վ.Գ-ին՝ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Վերջին երկու ամսվա ընթացքում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ խմբեր ևս:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի մայիսին հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ-ն, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացիներ Գ.Ն-ի, Հ.Թ-ի և Սիրիայի քաղաքացի Ք.Պ-ի հետ, Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել և մաքսային վերահսկողությունից թաքցնելով ՀՀ տարածք է փոխադրել ԻԻՀ-ից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 50 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 4.5 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում վերջինս բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, նրա անձնական իրերում և կիթառի մարտկոցի բնիկի մեջ հայտնաբերվել է թմրամիջոցների ողջ խմբաքանակը: 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հ.Կ-ին, Գ.Ն-ին, Ք.Պ-ին և Հ.Թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, Հ.Թ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում 2018 թվականի հուլիսին հարուցված մեկ այլ քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Դ.Ա-ն և Է.Ծ-ն, «Մեղրի» մաքսակետով անցնելով ԻԻՀ տարածք և ապօրինի ձեռք բերելով շուրջ 300 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, նույն օրը, ուղիղ աղիքում թաքցնելու եղանակով շրջանցելով մաքսային հսկողությունը՝ այն տեղափոխել են ՀՀ պետական սահմանով, սակայն «Մեղրի» մաքսակետից բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: 
Դ.Ա-ին և Է.Ծ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 
Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia