Հայաստանում կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 548 դրամ
SOCIETYՀայաստանում, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 461 հազար 68 մարդ, որից 280 հազար 45-ը կանայք են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկացնում է, որ աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 հազար 532, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 1 905, այլ օրենքների համաձայն սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 631 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 հազար 548 դրամ:
Կենսաթոշակառուների թվով առաջին տեղում Երևանն է ՝ 170 հազար 366 մարդ, երկրորդ տեղում Լոռին՝ 43 հազար 613 մարդ, որին հաջորդում է Շիրակը՝ 39 հազար 568 մարդ: Առավել քիչ թվով կենսաթոշակառուներ կան Վայոց ձորում՝ 9 հազար 226 մարդ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



