Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Պարզապես հող չեն հանձնում, հողի համար կռիվ ու արյուն են տալիս. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագիտական, առավել ևս դիվանագիտական լեզուն չափազանց նուրբ ու պատասխանատվություն պահանջող է, ուստի դիվանագետը կամ քաղաքականությամբ զբաղվող անհատը, գործիչը տարբեր բառերի ու տերմինների հետ ինչպես պատահի վարվելու, իսկ հետո էլ «լեզվի սայթաքումների» արդարացումների շղթա սկսելու իրավունք ուղղակի չունի: Հենց այսպիսի «լեզվի սայթաքում» ունեցավ հեռավոր 2001 թվականին Վարդան Օսկանյանը, երբ Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտու մի շարք տարածքներ անվանեց օկուպացված: Մոտավորապես նույն կերպ օրերս Զոյա Թադևոսյանն էր մամլո ասուլիսի ժամանակ խոսել «գրավյալ տարածքների» մասին, իսկ հետո նշել, թե լեզվի սայթաքում էր: Այս «սայթաքումներն» իրականում խոսում են հենց մտածողության մասին, որովհետև հնարավոր չէ «սայթաքել» այնպիսի տերմինների վրա, որոնց մասին չես մտածում: Առավել ևս, որ տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես ես ճշտող հարցերից հետո մի քանի անգամ հաստատում խոսքդ:

Սակայն մենք այստեղ բոլորովին էլ չենք պատրաստվում մի շարք ռազմաշունչ օգտատերերի նման, միայն այդ տերմինից ելնելով, խոսել պարտվողականության, հող հանձնելու և նման երևույթների մասին: Մեծ հաշվով, որևէ անհատ, որևէ պաշտոնյա` ընդհուպ մինչև վարչապետ ու նախագահ, չի կարող «հող հանձնել», որովհետև պարզապես հող չեն հանձնում և նաև նվեր ստանում, հողը նվաճում են, ազատագրում են, հողի համար կռիվ ու արյուն են տալիս: Սա, երևի թե, գիտենք բոլորս:

Այլ հարց է, երբ խոսքը դիվանագիտության ու քաղաքականության մասին է: Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանը նույնպես ասում էր, որ Աղդամը, իսկ ավելի ճիշտ` Ակնին, իր հայրենիքը չէ: Կարո՞ղ է, արդյոք, որևէ մեկը պնդել, թե Սերժ Սարգսյանը հող հանձնողի հոգեբանություն ուներ, կարծում եմ` ոչ, որովհետև Սարգսյանին կարելի է մեղադրել բազում մեղքերի մեջ, բայց ոչ հող հանձնելու: Նման արտահայտությունների դեպքում կարող ենք շատ այլ օրինակներ գտնել, սակայն թողնենք սա:

Իրականությունն այն է, որ Արցախի անվտանգության գոտու տարածքները հաճախակի, եթե ոչ միշտ, հայտնվել են բանակցային սեղանին: Այս փաստը չի ժխտել որևէ իշխանություն, և պետք էլ չէր ժխտել: Մյուս կողմից` այդ տարածքները անվանել գրավյալ կամ օկուպացված, բոլորովին տեղին ու նպատակահարմար չէ, որովհետև մենք գործ ունենք պատմական Հայաստանի գավառների հետ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք պետք է հավակնենք Բաքվին, ինչպես մեր հակառակորդ հարևանները ` Երևանին, սակայն չի նշանակում նաև, որ պետք է մերժենք մեր պատմությունը: Ադրբեջանն այսօր և նախկինում էլ` ընդհուպ խորհրդային շրջանում, զբաղված էր սեփական պատմությունը հորինելով ու գրելով, ինչպես նաև քարոզելով: Սրա դեմ կարելի է պայքարել նախ և առաջ «գրավյալ տարածք», «օկուպացված հողեր» և այսօրինակ տերմինների մտածողությունը վանելով, այս արտահայտությունները մեկընդմիշտ և կտրուկ մեր բառապաշարից հանելով: Ինչ մնում է քաղաքական ու դիվանագիտական լեզվին, դա բոլորովին այլ հարց է:

Վերջապես, եթե գանք զուտ սահմանների ճանաչման ու տարածքների խնդրին ապա մեծ հաշվով կարող ենք արձանագրել, որ պարզ չէ Արցախի չճանաչված հանրապետության սահմանների որոշման սկզբունքը: Արդյոք դրա համար պետք է հիմք հանդիսանան նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաննե՞րը, թե՞ կարող են գործել այլ սկզբունքներ ու չափանիշներ, սրանք բավական բարդ դիվանագիտական ու շատ ավելի բարդ իրավական բնույթի խնդիրներ են, որոնց լուծումն այսօր դեռևս որևէ բանակցային սեղանին դրված չէ այն պարզ պատճառով, որ ներկայումս կիսապատերազմական իրավիճակի հետ մենք գործ ունենք:

Պատերազմական իրավիճակը վտանգում է մարդկային կյանքեր, և այս խնդրի լուծումից հետո կարելի է մտածել այլ` իրավական ու քաղաքական խնդիրների մասին: Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ նաև, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը մոտ ապագայում նույնիսկ չի էլ գծագրվում: Այս պայմաններում նպատակահարմար է մի կողմից ընդհանրապես կիրառությունից հանել օկուպացված, գրավ յալ, զավթյալ և այսօրինակ բնորոշումները, ինչպես արդեն նշվեց, մյուս կողմից էլ` խուսափել հակառակ ծայրահեղությունից` նման արտահայտություններ անողներին ուղղակիորեն հայտարարել հող տվող (ծախող, նվիրող, հանձնող) ու դավաճան: Առավել ևս այն դեպքում, երբ նման տեսակետով հանդես եկողներն ավելի շատ քաղաքական դիվիդենտներ են հավաքում, քան թե ազատություն են տալիս իրենց «ներքին ձայնին»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia