Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային փորձագետները համաձայն են IQOS-ի վերաբերյալ Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների հետ

SOCIETY
 Ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում այն փաստը, որ սիգարետի նկատմամբ առանց այրման այլընտրանքը վերջինիս անցում կատարելու դեպքում, ունի զգալիորեն ավելի քիչ վնասակար լինելու պոտենցիալ։ Եվ 21-րդ դարի
տեխնոլոգիան նմանատիպ արտադրանքն իրականություն է դարձնում:
 
 Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին և ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ցուցումներին: Միայն IQOS-ի վերաբերյալ հրապարակվել է 35-ից ավելի գիտական աշխատություն: Մասնավորապես, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սիգարետի համեմատ IQOS-ը միջինում 90%-ով նվազեցնում է վնասակար նյութերի մակարդակը:
 
 Տասնյակ անկախ հետազոտություններ և աշխարհի տարբեր փորձագետների կողմից վերանայված հրապարակումներ՝ ներառյալ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Ճապոնայից, ընդհանուր առմամբ համընկնում են մեր սեփական հետազոտությանների հետ:
 
Աճում է հասարակական առողջապահական կառույցների և կառավարությունների քանակը, որոնք հստակ ընդգծում են, որ գիտականորեն հիմնավորված առանց ծուխ ապրանքները կարող են դեր խաղալ առողջապահության բարելավման հարցում։ Օրինակ, ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունն (US FDA) իր 2018 թվականի ռազմավարական ուղեցույցում (strategic roadmap for 2018), սահմանեց ծխախոտի դեմ պայքարի համապարփակ
մոտեցում, ըստ որի պատշաճ կանոնակարգումը՝ համակցված արտադրանքի նորարարության և նոր տեխնոլոգիաների հետ, «կարող է ավելի շատ ծխողների՝ այրվող ծխախոտը թողնելու և ծխից հեռու մնալու հնարավորություն դառնալ»:
 
Ապրանքները, որոնք թութունը չեն այրում, կարող են կարևոր դեր խաղալ հանրային առողջության հարցում։
Ֆիլիպ Մորրիսը կիսում է այդ մոտեցումը․ «Մենք ցանկանում ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր ամեն դեպքում շարունակելու են ծխելը, հնարավորինս շուտ անցնելու ավելի լավ՝ առանց ծուխ այլընտրանքի։ Ահա թե ինչու ենք մոտ 4.5 մլրդ դոլարի ներդրում կատարել բարձրորակ արտադրանքի զարգացման, գնահատման և ստեղծման ուղղությամբ՝ ծխողներին ավելի լավ այլընտրանքով ապահովելու նպատակով։ Մեր առանց ծուխ ապրանքների վերաբերյալ հրապարակել ենք փորձագետների կողմից գնահատված 250-ից ավելի հրապարակումներ, որոնցից միայն 35-ը՝ IQOS-ի մասին։ Մեր հետազոտությունները հիմնված են դեղագիտական արդյունաբերության միջազգային ստանդարտների վրա և համապատասխանում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ուղեցույցներին։
 
Այլ բացահայտումների հետ մեկտեղ, մեր հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ IQOS-ը թութունը չի այրում և, հետևաբար, ծուխ չի արտազատում։ Փոխարենը այն արտադրում է գոլորշի, որը սիգարետի համեմատ միջինում 90%-ով ավելի ցածր մակարդակի վնասակար նյութեր է արտազատում: 
 
Առ այսօր IQOS-ի վերաբերյալ ավելի քան 25 անկախ հետազոտություններ և կառավարական հաշվետվություններ են եղել։ Դրանց մեծ մասը կենտրոնացել է սիգարետի համեմատ IQOS-ի կողմից արտազատվող վնասակար նյութերի
մակարդակի վրա, ի դեպ, եզրահանգումների գերակշռող մեծամասնությունը համընկնում է մեր սեփականի հետ: Այդ հաստատությունների շարքում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը ( US Food and Drug Administration), Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտը (German Federal Institute for Risk Assessment (BfR)), Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը (Public Health England) եւ Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը (Japanese National Institute of Public Health):
 
Սիգարետի և առանց ծուխ արտադրանքի բացարձակ տարբերությունները պետք է արտացոլվեն նաև կառավարության կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքի միջոցով: Հարկ է նշել, որ Հայաստանում ծխախոտի մասով կանոնակարգումների մեծամասնությունը մշակվել է շատ վաղուց, երբ թութունի տաքացման
համակարգերի նման արտադրանքները դեռևս չէին ստեղծվել, իսկ գիտությունը և տեխնոլոգիաները դեռ այնքան առաջադեմ չէին։ Սա նշանակում է, որ գործող կանոնների մեծամասնությունը կիրառելի չէ այս ամբողջովին նոր ապրանքների նկատմամբ։ Հայաստանն ունի իր օրենսդրությունը բարելավելու բացառիկ հնարավորություն՝ դարձնելով այն նորարաությունների համար ավելի բարենպաստ։
 
Ֆիլիպ Մորրիս Արմենիան ողջունում է նորարարական ծխախոտային արտադրանքը կանոնակարգելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով ճշգրիտ և վստահելի գիտական ապացույցները, ինչպես նաև միջազգային պարտավորությունները, ինչպիսին է ԵԱՏՄ շրջանակային համաձայնագիրը։
Հայաստանի առողջապահության ոլորտի որոշ փորձագետներ ցիտում են հետազոտությունը, որը դեռևս ուսումնասիրվում է: Օրինակ, նման մի ուսումնասիրություն քննադատության ենթարկվեց ԱՄՆ-ի FDA- ի կողմից, որը
«նշանակալի վերլուծական խմդիրներ» էր գտել: Այդ պատճառով մենք կառաջարկեինք երկխոսություն կազմակերպել` կիսելու այն գիտությունը, որն աջակցում է առանց ծուխ արտադրանքին, ինչպիսին է IQOS- ը։
 
Ֆիլիպ Մորիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան ասաց․ «Մեր փաստերը վկայում են, որ IQOS-ը էականորեն տարբերվում է սիգարետից: Այն չի այրվում և արտադրում է վնասակար նյութերի զգալիորեն ավելի ցածր
մակարդակ: Այս եզրակացությունները հաստատող անկախ հետազոտությունների քանակը գնալով աճում է: Հայաստանի հազարավոր տղամարդիկ և կանայք, ովքեր ծխում են, արժանի են ճշգրիտ տեղեկատվության ավելի լավ արտադրանքի մասին: Մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել հանդիպելու մեր
գիտնականներից որևէ մեկին` IQOS-ի և առանց ծուխ արտադրանքի վերաբերյալ հետազոտությունները քննարկելու համար»:
 
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ Ով ենք մենք
 
Մենք առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն ենք, որը զբաղվում է ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաներում ծխախոտի և նիկոտին պարունակող այլ ապրանքի արտադրությամբ և վաճառքով: Մենք կառուցում ենք ապագան առանց ծուխ ապրանքների վրա, որոնք սպառողի համար ծխելուց ավելի լավ ընտրություն են: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների և գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները
համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին և ոլորտը կարգավորող խիստ պահանջներին:Մեր տեսլականը այն է, որ մեր առանց ծուխ արտադրանքը վերջ ի վերջո փոխարինի սիգարետը՝ ի շահ չափահաս ծխողների, հասարակության, մեր երկրի ու մեր ընկերության։ Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել PMI և PMIScience կայքերը:
 
Ֆիլիպ Մորրիս Արմենիա․ Ով ենք մենք
 
Ֆիլիպ Մորրիս Արմենիան (PMA) հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտային ընկերություն Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի ներակայցուցչություն։ PMI-ը Հայաստանում ներկայացուցչական գրասենյակը հիմնադրել է 1995 թ.-ին, ապա 2010 թ-ին բացել Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ-ն: 2018թ.-ի մարտից Ֆիլիպ Մորրիս Արմենիան սկսել է Հայաստանում հեղափոխական ծխախոտային արտադրանքի՝ IQOS-ի վաճառքը:
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League