Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանյան նկարահանող խումբ է սպանվել
INTERNATIONAL NEWSԿենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում երկրի տարածքում։
Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդած տվյալների՝ թիմի կազմում են եղել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռոստորգուևը։
ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք անմիջական կապ են պահպանում տեղի իրավապահ մարմինների հետ, այժմ ընթանում է մահացածների մարմինների՝ հայրենիք տեղափոխման գործընթացի կազմակերպումը։
Նկարահանող խմբի անդամների սպանության հանգամանքների մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ նշվել էր երեք ռուսաստանցի լրագրողի՝ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում անհայտ կորելու մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



