Yerevan, 08.February.2026,
00
:
00
BREAKING


«Ելք» դաշինքն այլևս սպառված է, իսկ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները լուսանցքից դուրս չեն հայտնվի. Վ. Հակոբյան

POLITICS

«Ելք» դաշինքն այլևս սպառված է, այն իրավիճակային դաշինք էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով հարցին՝ արդյոք այն, որ Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ-ն միայնակ է մասնակցելու, արտոցոլում է նաև խորհրդարանական ընտրությունների մասնակցության ձևաչափը:

«Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, որ տրամաբանական չեմ համարում, որ ՔՊ-ն մի ընտրություններում մի ֆորմատով հանդես գա, մյուս ընտրություններում՝ «Ելք» դաշինքով: Հիշում եք` դաշինքում ինչ տարաձայնություններ կային՝ սկսած հենց նախորդ ընտրությունների նախաշեմից, ինչպես ասում են՝ զոռով բարիշացրին, հեղափոխության շրջանում շարժման հետ կապված հսկայական տարաձայնություններ կային, մինչև վերջ էլ դաշինքի մյուս կուսակցությունները հանրահավաքի հարթակներում հրապարակային չերևացին»,-շեշտեց նա:

 
Քաղտեխնոլոգի խոսքով` այն, որ «Ելք» դաշինքի «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» ՔՊ-ի հետ դաշինքով չեն մասնակցելու ավագանու արտահերթ  ընտրություններին կամ հետագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ այդ երկու ուժերը մնալու են լուսանցքից դուրս:


«Իրենք ունեն իրենց հստակ էլեկտորատը, իրենք էլ բավականին լավ շանսեր ունեն արժանավայել, ազդեցիկ արդյունք, ցուցանիշ ցույց տալու համար: Իրենք ունեն արևմտյան, լիբերալ-ազատական հայացքներ ունեցող ընտրազանգված, որն այնքան էլ քիչ չէ գոնե Երևան քաղաքում: Եթե հաջողվի համոզել լիբերալ-ազատական, արևմտյան արժեքներ կրող ընտրազանգվածին, ապա կունենան լուրջ արդյունք, որն իրենց ոչ միայն լուսանցքից դուրս չի թողնի, այլ կունենան լուրջ ազդեցություն»,-ընդգծեց քաղտեխնոլոգը:

Վիգեն Հակոբյանն ասաց, որ ընտրություններից հետո կարող են լինել նաև հետընտրական կոալիցիաներ` կախված արդյունքից, եթե ասվում է, որ ՔՊ-ն բարձր շանսեր ունի, դա դեռ չի նշանակում, որ ՔՊ-ն պարտադիր ունենալու է որոշիչ մեծամասնություն:

Քաղտեխնոլոգն ասաց, որ ՔՊ-ի համար այս ընտրությունները շատ կարևոր են, հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն է:

«Ընտրությունները, կարծես, սեպտեմբերի կեսերին են լինելու, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն՝ հասարակության տրամադրությունները չեն փոխվի, այդ պատճառով կարծում եմ՝ ՔՊ-ի շանսերը մեծ են բավականին բարձր արդյունք գրանցելու համար: Ինչ վերբերում է կոնկրետ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ապա ես կարծում եմ, որ երբ որոշում էին Հայկ Մարությանին ցուցակի լիդեր ընտրել, հստակ հաշվարկել էին ռեակցիաները»,-շեշտեց նա:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ սկզբնական արձագանքը՝ թե´ դրական, թե´ բացասական քննադատությունները, հասկանալի են, կարծիքները կառուցողական կլինեն,երբ էմոցիաներն անցնեն:

Քաղաքագետը կարևոր համարեց այն, որ Հայկ Մարությանը քարզորաշավի շրջանակում կարողանա ներկայացնել իր ծրագրերը, ձևավորի քաղաքական թիմի ներկայացուցչի իմիջ:

 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live