Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հավաստագրման համակարգ կգործի. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը, սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և սոցիալական աշխատանքով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ մշակել են մի նախագիծ, որը հնարավորություն կընձեռի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ:

Նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության, որը նախատեսում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, կձևավորվի մասնագիտական հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները:

Նախատեսվում է ներդնել հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Օրենքի գործողությունը տարածվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական աշխատանքի մասնագետների վրա: 

Սոցիալական աշխատանքը սոցիալական արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված մասնագիտական գործունեություն է՝ ուղղված անձի, ընտանիքի, խմբերի կենսական պահանջմունքների բավարարմանը՝ ուժեղացնելով նրանց գործառնական կարողությունները, եթե անձը, ընտանիքը, խումբը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված չի կարողանում ինքուրույնաբար լուծել դրանք:

Հայաստանում սոցիալական աշխատանքով զբաղվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր օղակներ՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինները, կրթական և բժշկական տարբեր հաստատություններ, ինչպես նաև հանրապետությունում ներդրված պրոբացիոն ծառայությունը, որոնք ունեն սոցիալական աշխատողներ, բազմաթիվ հասարակական և (կամ) բարեգործական կազմակերպությունները ևս իրականացնում են սոցիալական աշխատանքին բնորոշ գործառույթներ: Նշված կառույցները համագործակցում են տարբեր դոնոր կազմակերպությունների հետ, որոնց աջակցությամբ սոցիալապես անապահով և (կամ) խոցելի աձանց, խմբերի հետ աշխատանքում կիրառվում են ոչ նույնական մոտեցումներ, որոնք երբեմն կարող են հակասել իրար կամ չբխել կառավարության որդեգրած՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքից:

Սոցիալական աշխատողն այն հազվագյուտ մասնագետներից է, որին վերապահված է կատարել տնային այցելություն, իմանալ, ճանաչել շահառուի խիստ անձնական տվյալներ (պահպանելով դրա գաղտնիությունը), համատեղ աշխատանքի միջոցով իր շահառուին ուղղորդել կյանքում, տրամադրել խորհրդատվություն՝ ամենաբազմազան խնդիրների, դրանց լուծմանն ուղղված որոշումներ ընդունելու նպատակով, որոնք հնարավոր է լինեն ճակատագրական տվյալ անձի համար: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավոր է շահառուի համար առաջացնի անդառնալի, անցանկալի փոփոխություններ: Արդյո՞ք սոցիալական աշխատողի մոտեցումը եղել է պոֆեսիոնալ, այն համապատասխանել է սոցիալական աշխատանքի ստանդարտներին, հարցերի պատասխանը հնարավոր կլինի տալ միայն բարձր որակավորում, անհրաժեշտ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների խմբի կողմից, որը կդիտարկվի վերջնական գնահատական՝ համապատասխան վճիռ կայացնելու համար՝ լինի գործատուի, թե դատարանի կամ այլ ատյանի կողմից:

Հայաստանում առայժմ հաստատված չեն սոցիալական աշխատանքի ստանդարտները, գոյություն չունի սոցիալական աշխատանքի մասնագետների տվյալների մասին մեկ միասնական հարթակ, որը հնարավորություն կտա գտնել համապատասխան մասնագետներին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատանքի ստանդարտներ, սոցիալական աշխատողների մասնագիտական վարքագծի միասնական պահանջներ, ինչպես նաև` պրոֆեսիոնալ անձնակազմ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App