Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՀԷՑ–ը հին քարե դարից մինչև նոր քարե դարի միջնամասում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է, որ ՀԷՑ–ում դեռևս քարե դարը շարունակվում է: 21–րդ դար վերադառնալուն նրանց չփրկեց ո՛չ նոր սեփականատիրոջ սահմանած խաղի կանոնները, ո՛չ սպասարկման որակը բարելավելու համար գործող 1–80 շուրջօրյա հեռախոսահամարը, ո՛չ էլ այն ահռելի ներդրումները, որոնք իրականացվեցին միջնաբերդ հիշեցնող այս կառույցը ժամանակակից ռելսերի վրա դնելու համար: Համակարգի աշխատակիցները մինչ օրս կարծում են, որ եթե ամսի 20–ի փոխարեն 30–ին են հոսանքազրկել բնակիչ– բաժանորդին պատկանող բնակարանը, ուրեմն շատ մեծ լավություն են արել նրան: Եվ բնակիչը ոչ թե պետք է դժգոհի, այլ դեռ մի բան էլ պարտավոր է շնորհակալ լինել ՀԷՑ–ի մասնաճյուղերի բարի պետերի այն մարդասիրական վերաբերմունքից, որ առանց պատշաճ ծանուցելու, իրենց աշխատանքային ժամի շրջանակներում հոսանքազրկել են տվյալ բնակարանը: Եվ նույն հարցին կարող են անդրադառնալ լավագույն դեպքում հաջորդ օրվա կեսին: 

ՀԷՑ–ում բնակչին պատշաճ ծանուցում ասելով հասկանում են Հ2 հեռուստաընկերության եթերով հայտարարություն տարածելը, բայց հարց է, թե քանի մարդ է օգտվում իրազեկման այդ «հնարավորությունից»: Այսինքն, մատակարարը ոչ թե պետք է ինչ–որ ալիքով հայտարարություն տարածելը համարի պատշաճ ծանուցում, դրա հետևում թաքնվի և արդարանա, թե իրենք իրազեկում իրականացնում են, այլ 21–րդ դարին հարիր սպասարկում իրականացնի՝ էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրության միջոցով անհատապես, այն էլ մի քանի օր առաջ իրազեկի, թե մինչև ե՞րբ բնակիչ–բաժանորդն իրավունք ունի իր սպառած էլեկտրաէներգիայի գումարը վճարել: Ու եթե մինչև անհատական իրազեկման մեջ նշված օրը բաժանորդը վճարում չկատարի, ապա այդ դեպքում միայն մատակարարն իրավունք պետք է ունենա հոսանքազրկել բնակարանի էլեկտրամատակարարումը:

Մյուս կողմից էլցանցը վաղուց պետք է հասկացած լիներ, որ իսկապես արդեն 18 տարի է, ինչ 21–րդ դարն է, և եթե «Հայփոստ» ՓԲԸ–ի որևէ բաժանմունքում կատարված վճարման մասին տեղեկությունը 10 րոպե հետո հասնում է հասցեատիրոջը, ապա դրանից առնվազն 10 րոպե հետո էլ պետք է վերականգնվի բնակիչ–բաժանորդի հոսանքի մատակարարումը: 

Բայց արի ու տես, որ ՀԷՑ–ում դեռ անցյալ դարի 90–ականների ոճով են աշխատում, և եթե տվյալ օրն առավոտյան պետն ինչ–որ ցուցակ է տվել տեսուչին ու կարգադրել, որ հոսանքազրկի նշված բնակարանները, ապա տեսուչը պարտավոր է այն անշեղորեն կատարել: Հակառակ դեպքում խնդիրներ կունենա իր ղեկավարի հետ: Իսկ հոսանքը միացնելու մասին նույն պետի հաջորդ կարգադրությանը նույն այդ տեսուչը կամ սպառողը, ուզի թե չուզի, պետք է 24–26 ժամ սպասի: Կարգն է այդպես: Այսինքն, հաջորդ օրվա լավագույն դեպքում առավոտյան, վատագույն դեպքում օրվա ավարտին են վերանայվում նախորդ օրվա վճարումների ցուցակները: Ու կարող է այնպես ստացվել, որ հաջորդ հանձնարարականը տեսուչը պետից ստանա աշխատանքային օրվա ավարտից 15 րոպե շուտ և ֆիզիկապես չհասցնի մինչև տվյալ օրվա աշխատանքային ժամի ավարտը միացնել էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այսինքն, ստիպված հարկավոր է սպասել ևս մեկ օր՝ մինչև հաջորդ օրվա աշխատանքային ժամերը սկսվեն: Եվ այդպես շարունակ: 

Ինչ վերաբերում է 1–80 շուրջօրյա ծառայությանը, ապա այստեղ նույնպես գործում է փչացած հեռախոսի էֆեկտը: Այս ծառայության աշխատանքն այնքան հին ոճի է, որ ակամայից հիշեցնում է խորհրդային տարիների 1–09 «ծառայությունը», երբ հեռավոր բարեկամի հետ մի քանի րոպե կապ հաստատելու համար օրերով պետք է 1–09–ի զանգին սպասեիր, մինչև աչքը ջուր կտրեր: Բայց հիմա, երբ վաղուց 21–րդ դարն է, 1–80–ին միանալը մոտավորապես համարժեք է լոտոյով «Մերսեդես» շահելուն: 

Այսինքն, հազարից մեկին է հաջողվում կապ հաստատել օպերատորի հետ: Նրանք շատ–շատ զբաղված են և ավտոմատ համակարգի «հուշարարը» 15 վայրկյանը մեկ խորհուրդ է տալիս ավելի ուշ զանգահարել: Անտեղյակներին հիշեցնենք, որ բնակարանը հոսանքազրկելու դեպքում շատերի ֆիքսված հեռախոսները պարզապես անջատվում են, իսկ բջջայինների մարտկոցներն էլ անսահմանափակ աշխատելու հնարավորություն չունեն: Կարճ ասած, բնակիչ–բաժանորդին մնում է կա՛մ համակերպվել ՀԷՑ–ի նմանօրինակ սպասարկման մակարդակի հետ և 42 աստիճանի պայմաններում պատրաստվել խեղդվելուն, կա՛մ դիմել վերադասին: Ինչն էլ հիմա անում ենք:

Ի դեպ, պարզվում է, որ 1–80 շուրջօրյա հեռախոսահամարի զանգերը, ըստ «հուշարարի», ձայնագրվում են, սակայն աշխատաոճից պարզ է դառնում, որ ՀԷՑ–ի բարձր ղեկավարությունը դրանից ոչ մի հետևություն էլ չի անում: Ավելի ճիշտ, պարզ չէ՝ տեղեկանո՞ւմ է զանգերին, որ մի բան էլ հետևություն անի:

Նշենք նաև, որ 1–80 հեռախոսահամարի անխափան աշխատանքի մասին տեղեկություն ստանալու համար «Փաստը» օրեր առաջ դիմել էր նաև կառույցի հասարակայնության և տեղեկատվության պատասխնատուին: Նա խոստացավ պարզել, թե ծառայության աշխատանքն արդյո՞ք ընդհատումներով կամ խափանումներով չի իրականացվում և այդ մասին իրազեկել մեզ, սակայն մինչ օրս այդ հարցի պատասխանը նույնպես մնացել է օդում կախված:

Հասկանալի է, որ ՀԷՑ–ը մենաշնորհային դիրք է գրավում և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անգործության կամ պասիվ գործունեության պայմաններում կարող է իրեն թույլ տալ ամենավատ սպասարկումն իրականացնել, եթե վերը նշվածն ընդհանրապես կարելի է սպասարկում համարել, բայց հարց է ծագում, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ ինչպես երբևէ «Արմենթելին» զրկեցին մենաշնորհային դիրքից, այս կառույցի հարցն էլ վերանայել: Բացի այդ, հարկավոր է վերանայել նաև մատակարար–սպառող պայմանագրա–իրավական հարաբերությունների դրույթները, որպեսզի ամեն անգամ այնպես չստացվի, որ ուժեղի մոտ թույլը մեղավոր լինի: Եվ վերջապես, հարկավոր է պայմաններ ստեղծել, որ սպառողը ոչ թե իրեն գերու կարգավիճակում զգա, այլ ընտրի, թե ում կողմից իրականացվող ծառայությունն է իրեն ավելի հարիր: Հակառակ դեպքում կստացվի, որ բոլորս գերի ենք ընկել ՀԷՑ–ին և ստիպված պետք է կատարենք նրա բոլոր քմահաճույքները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App