Շաղատ գյուղում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
SOCIETYՀուլիսի 31-ին՝ ժամը 14:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղում այրվում է անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ N զորամասի 1 ջրատար ավտոմեքենա:
Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում Շաղատ գյուղի բնակիչները՝ Ա. Ե.-ն (ծնված 1996 թ), Է. Հ.-ն (ծնված 1989 թ.), Ս. Բ.-ն (ծնված 1985 թ.), Գ. Գ.-ն (ծնված 1981 թ.) 7 Է. Հ.-ն (ծնված 1972 թ.) ստացել են տարբեր բնույթի այրվածքներ:
Վերջիններս տեղափոխվել են Սիսիանի ԲԿ և ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



