Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Եթե իշխանական ուժ է, դեռ չի նշանակում, որ արեն հաղթել է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Հայկ Մարությանը: Մարությանի թեկնածությունը հաստատվել է կուսակցության վարչության նիստում և երկու փուլով կայացած ներկուսակցական ընտրությունների արդյունքում: Ի դեպ, սա արդեն իսկ հետաքրքիր է, քանի որ այդ կերպ գոնե ի ցույց է դրվում ներկուսակցական ժողովրդավարությունը, ինչը բավական թույլ է զարգացած հայաստանյան քաղաքական կուսակցություններում: Թե որքանով է «ի ցույցը» իրականությանը մոտ, բոլորովին այլ հարց է: Առավել հետաքրքիր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շուրջ սկսվող աղմուկն ու, կարելի է ասել, մտայնությունները: Տպավորությունն այն է, թե մենք գործ ունենք ոչ թե ավագանու, ոչ թե քաղաքապետի անուղղակի ընտրությունների, այլ արդեն իսկ «նշանակված» քաղաքապետի հետ: Այս մտայնություններն, ի դեպ, սկիզբ են առնում ոչ թե ՔՊ–ից, այլ, որքան էլ տարօրինակ թվա, քննադատություններից: 

Ներկայումս հայաստանյան մեդիահարթակում ինչ–որ իմաստով հիստերիկ «հիասթափություն» է ՔՊ թեկնածուից և մոտավորապես նույն տիպի էլ պաշտպանություն: Նման իրավիճակը, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև, ինչպես նշել ենք մեր նախորդ դիտարկումներից մեկում, կարծես թե մոռացության է մատնվում այն, որ նախ և առաջ մենք գործ ունենք ավագանու` ասել է թե` քաղաքական կուսակցության ու նրա ծրագրի ընտրության հետ: 

Կենտրոնանալ մեկ թեկնածուի վրա, առավել ևս` մեկ ուժի վրա, պարզապես նշանակում է մի կողմ նետել ժողովրդավարության կայացումը, քննարկումները, քննադատությունները և դրվատանքը պարզապես գաղափարազրկել և վերջապես հեղինակազրկել ավագանին որպես կառույց: 

Հաջորդը` Հայկ Մարությանին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (անկախ հանգամանքներից, եթե նույնիսկ թեկնածու էլ փոխի, ում էլ նորից առաջադրի), ուստի հենց կուսակցությունն է պատասխանատվություն ստանձնել և՛ Մարությանի, և՛ նրա ծրագրի նկատմամբ, իսկ եթե ավելի կարճ ասենք` Հայկ Մարությանի թեկնածությունը զուտ ՔՊ–ի խնդիրն ու հարցն է և գտնվում է զուտ ՔՊ–ի պատասխանատվության տիրույթում, իսկ սրանից էլ բխում է մեկ այլ սկզբունքային կետ. «Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու ընտրություններին մասնակցող ուժերից մեկն է, ընդ որում` դեռ պարզ էլ չէ նույնիսկ, թե ՔՊ–ն միայնա՞կ է գնալու ընտրության, թե՞, այնուամենայնիվ, կմասնակցի դաշինքով` ի վերջո, նորից շեշտենք, որ խոսքը ավագանու ընտրության մասին է, իսկ ավագանին միայն առաջին համարը չէ:

Մտայնությունների մասին: Ներկայումս հայաստանյան մեդիահարթակներում հնչող տեսակետներին ու տրամադրություններին հետևելիս, այնպիսի տպավորություն է, թե

ընտրություններն արդեն վաղուց ավարտվել են, Հայկ Մարությանն արդեն քաղաքապետ է և հիմա խորը հիասթափություն է այդ պատճառով:

Բայց, կներեք, կարծես թե ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին, հաշվի առնելով առկա իրողությունները` կարող ենք գոնե հույս փայփայել, որ տեղի են ունենալու իրապես ժողովրդավար ընտրություններ` առանց ընտրակաշառքների, վարչական ու հազար ու մի այլ լծակների կիրառման: Նման պայմաններում, ի՞նչն է խանգարում ընտրել այլ քաղաքական ուժի: Կարծես թե` ոչինչ: Առավել ևս, որ կարծես մասնակիցների պակաս չենք զգա: Բայց այս պահը հանրային գիտակցության մեջ պետք է դեռ ամրապնդել, քանի որ այդ գիտակցության մեջ «Քաղաքացիական պայմանագիրն» ընկալվում է որպես իշխանական կուսակցություն, ուստի` իշխանական կուսակցության թեկնածուն, ապրիորի, համարվում է ընտրված: Ինչպես ՀՀԿ–ի ժամանակներում: Բայց չէ՞ որ նույն ՔՊ–ն, նրան օժանդակող ուժերն ու անհատները առաջնային պայքար էին մղում հենց այսօրինակ մտայնությունների դեմ, պայքար էին մղում ցույց տալու համար, որ իշխանություն ունեցող կուսակցությունն անգամ անզոր է քաղաքացու քվեի կամ արած քայլի դեմ: Այսօր նույն ՔՊ–ին ու ՔՊ–ի թեկնածուի նկատմամբ դրսևորել այնպիսի վերաբերմունք, ինչպիսին կար Հանրապետականի նկատմամբ (եթե հանրապետական է, ուրեմն հաղթել է), հավասարազոր է այդ կուսակցությանը արջի ծառայություն մատուցելուն. ի վերջո մեր երկրի առջև ծառացած շատ խնդիրներ սկսվել են ազատ ընտրության հնարավորության բացակայությունից, իսկ այսօր այնպիսի տպավորություն է, թե շատերը հենց իրենք են հրաժարվում ազատ ընտրություն կատարելուց` իրենց պատկերացման մեջ ունենալով արդեն «իշխանական կուսակցության հաղթած թեկնածուի», և հենց դրանից էլ բողոքում են: Կարճ ասած` տարօրինակ է, ինչպես նաև տարօրինակ է այն, որ ոմանք, ըստ իրենց, ավելի լավ են պատկերացնում ՔՊ–ի շահը, քան հենց ՔՊ– ն: Չնայած սա տարօրինակ էլ չէ, այլ սովորական աբսուրդ:

Մի խոսքով` ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված առաջին` երկրորդ կետ. «Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ընտրություններին մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ, կամավոր հիմունքներով»: Կարծես թե շատ պարզ շարադրված է` ընտրեք` ում ուզում եք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign