Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Եգիպտոսում A-321 ինքնաթիռի կործանումն անհանգստություն է առաջացրել հայ զբոսաշրջիկների մոտ

INTERNATIONAL NEWS

Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող  ռուսական A-321 ինքնաթիռի կործանումը լուրջ անհանգստություն է առաջացրել նաեւ հայ զբոսաշրջիկների մոտ, եւ Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները փաստում են, որ որ Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկների մոտ նկատվում է թեթեւ խուճապ: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանում գործող ավելի քան մեկ տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ եւ պարզել, որ ինքնաթիռի կործանումից հետո գրեթե ամեն օր ստանում են մի քանի տասնյակ զանգեր՝ ճշտելու՝ արդյո՞ք կարող են դեպի Շարմ Էլ Շեյխ իրենց տոմսը փոխել:

«Շատերն էլ զանգում են պարզապես ճշտելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ: Բազմաթիվ զբոսաշրջիկների անհանգստացրել է այն  հանգամանքը, որ մի քանի խոշոր ավիաընկերություններ հրաժարվել են Շարմ Էլ Շեյխ թռիչքներից: Շատերն էլ սպասում են հավաստիացման՝ արդյոք ինքնաթիռը կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով, թե ահաբեկչության կամ այլ պատճառներով: Եթե երկրորդ տարբերակը հաստատվի, ապա զանգերն ու տոմսերի հետ վերադարձն ավելի զանգվածային կդառնա»,- ասաց տուրիստական գործակալություններից մեկի մենեջեր Աննա Մարգարյանը՝ հավելելով, որ շատ հաճախ զբո սաշրջիկները զանգահարում են, որպեսզի տուրիստական գործակալությունից հավաստիանան, որ մեկնելով Եգիպտոս՝ չեն վտանգի իրենց կյանքը: «Մենք, բնականաբար, նրանց ներկայացնում ենք իրավիճակը: Մենք էլ մշտական կապի մեջ ենք Եգիպտոսում աշխատող մեր գործընկերների հետ եւ նրանք էլ փաստում են, որ այնտեղ հանգստացողների մոտ էլ կա լուրջ տագնապ, որը բնական է»,- ասաց Մարգարյանը:

Տուրիստական մեկ այլ գործակալության տնօրեն Նաիրա Հովհաննիսյանն էլ փաստում է, որ վերջին 3 օրվա ընթացքում ստացել է բազմաթիվ զանգեր Եգիպտոսի հետ կապված: «Եգիպտոս մեկնող մեկ զույգ եկավ եւ ճշտեց, թե արդյոք կարող է փոխել տոմսը եւ այլ ուղղություն ընտրել: Մենք նրանց ներկայացրեցինք պայմանները, եւ զույգը ժամանակ խնդրեց մտածելու համար: Տոմսերի հետ կապված այլ վերադարձ դեռ չի եղել, սակայն եթե հաստատվի, որ ինքնաթիռը կործանել են ահաբեկիչները, ապա, բնականաբար, սպասում ենք տոմսերի վերադարձի մեծ հոսքի»,- ասաց Հովհաննիսյանը:

Տուրիստական գործակալությունների մենեջերները փաստում են, որ Եգիպտոսը հայ զբոսաշրջիկների ամենասիրելի ուղղություններից մեկն է, եւ շատերը ցանկանում են իրենց Ամանորն ու Սուրբ ծնունդն անցկացնել բուրգերի երկրում: Հաշվի առնելով զբոսաշրջիկների մեծ հոսքը` այս տարի ավելի քան մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ հայտարարել են, որ դեկտեմբերի վերջին չարթերային թռիչքներ են  բացելու դեպի Շարմ Էլ Շեյխ: Տուրիստական գործակալները շեշտում են, որ այդ ժամանակ  պատկերն ավելի ցայտուն կլինի, քանի որ ինքնաթիռի կործանման վերաբերյալ մանրամասներ ն էլ ավելի հստակ կդառնան եւ պարզ կդառնա՝ որքանով կշարունակի Եգիպտոսը մնալ գրավիչ հայ զբոսաշրջիկների համար:

 Համաձայն տուրիստական գործակալությունների ներկայացրած տվյալների, տարիներ շարունակ Եգիպտոսը հայերի նախընտրելի ուղղությունների եռյակում է: Թե՛ ձմռանը, թե՛ ամռանը հայերը նախընտրում են Շարմ էլ Շեյխ եւ Հուրգադա զբոսաշրջային վայրերը: Գործակալություններում դա բացատրում են այն հանգամանքով, որ Եգիպտոսը մատչելի ուղղություն է եւ ունի լիարժեք հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Կարեւոր հանգամանք է նաեւ վիզային ռեժիմի բացակայությունը: Զբոսաշրջային կենտրոններ այցելության համար վիզա անհրաժեշտ չէ, իսկ մայրաքաղաք Կահիրե այցելության համար անհրաժեշտ է վճարել 25 դոլար եւ վիզան ստանալ հենց օդանավակայանում: «Հաճախ զբոսաշրջիկները կարեւորում են նաեւ այն, որ չպետք է դեսպանատուն դիմեն եւ բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնեն»,-ասացին գործակալությունում:

Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (22-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: Բոլոր ուղեւորները զոհվել են: Այժմ ինքնաթիռի սեւ արկղերի վերծանումն է ընթանում, ինչն էլ կհստակեցնի ինքնաթիռի կործանման պատճառը:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինները հուլիսի սկզբից մոտեցել են Եգիպտոսի ափերին, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել ամբողջ աշխարհում: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տարածվել էր հաղորդագրություն, որտեղ կոչ էր արվում Եգիպտոսում գտնվող և իրենց հանգիստը ծրագրող քաղաքացիներին մնալ բացառապես հանգստի համար նախատեսված գոտիներում: Համաձայն ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցների, այս ժամանակահատվածից սկսած` հետո բազմաթիվ զբոսաշրջիկներ հրաժարվում են Եգիպտոսում հանգստից:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee