Թուրքիայի հարավ-արևելքում խոշոր հրդեհը ոչնչացրել է 1274 հա տարածք
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը։
Նշվում է, որ հրդեհը տարածվել է նահանգի միանգամից երեք շրջանների՝ Նուսայբինի, Օմերլիի և Արթուքլուի շրջանում։ Կրակը տարածվել է 1274 հեկտար տարածքի վրա՝ ոչնչացնելով բազմաթիվ անտառային ծառեր ու կենդանիներ և տասնյակ գյուղական տներ։
Տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Աղբյուրը նշում է, որ հրդեհը անտառում բռնկվել է թուրքական ԶՈւ-ի՝ այստեղ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողության ավարտից հետո։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



