Մոսկվայում երեք աղջիկներ սպանել են իրենց հորը ՝ «երկար տարիների հոգեկան տառապանքների պատճառով»
INTERNATIONAL NEWSՄոսկվայի հյուսիս-արևելքում երեք աղջիկներ սպանել են իրենց հորը՝ նրա դեմ ունեցած անձնական հակակրանքի պատճառով, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
Նշվում է, որ մահացածի դուստրերը 17, 18 և 19 տարեկան են։
Հուլիսի 27-ին 57-ամյա սպանված տղամարդու դին հայտնաբերվել է Մոսկվայի Ալտուֆյեվսկի պողոտայի նրանց տանը․ մարմնի վրա առկա են եղել կտրող-ծակող գործիքի բազմաթիվ հետքեր։
Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվել են մահացածի երեք աղջիկները, որոնք խոստովանել են իրենց մեղքն ու նշել, որ նման քայլի դրդապատճառ է հանդիսացել հոր հանդեպ նրանց ունեցած անձնական հակակրանքը, որը հետևանք է նրանց «երկար տարիների հոգեկան տառապանքների»։
Նշվում է, որ աղջիկներին արդեն մեղադրանք է առաջադրվել․ ենթադրվում է, որ որպես նախնական խափանման միջոց կընտրվի կալանքը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



