Սումգայիթում ավտոտեխսպասարկման կետի մոտ պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում ավտոտեխսպասարկման կետի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 4 քաղաքացիները մահացել են հիվանդանոցում, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Սումգայիթ քաղաքում, պայթյունը որոտացել է ավտոտեխսպասարկման կետի՝ մեքենաների կայանման համար նախատեսված հատվածում։
4 հոգի ստացել էին մարմնական լուրջ վնասվածքներ, նրանց տեղափոխել էին հիվանդանոց։ Աղբյուրը նշում է, որ չնայած բժիշկների կողմից գործադրված ջանքերին՝ վիրավորների կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածներից երեքը տեխսպասարկման կետի աշխատողներ են, մեկը՝ մեքենայի վարորդ։
Նշվում է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



