Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ. ի՞նչ է կարևորել Նիկոլ Փաշինյանը

POLITICS

Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին տարբեր շրջանակներում որոշակի շահարկումների առիթ դարձավ։

Բանն այն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը, ելնելով նոր կարգավիճակից, լիազորված է մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի աշխատանքներին, այսինքն՝ անդամ երկրների ղեկավարների ձևաչափում։ Հիշեցնենք, որ դեռևս մայիսին Սոչիում Ն. Փաշինյանը մասնակցել է նման հանդիպման։ Ուստի վարչապետի մասնակցությունը նաև միջկառավարական խորհրդի նիստին որոշակի հարցեր էր առաջացրել։ Ինչպես պարզաբանել էր ինքը՝ վարչապետը, իր մասնակցությունը պայմանավորված է իրավական դաշտում առկա որոշակի անհամապատասխանությամբ։ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 14-րդ հոդվածում նշվում է. «Միջկառավարական խորհուրդն անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից բաղկացած Միության մարմին է»։ Այսպիսով, քանի դեռ Պայմանագրում առանձին արձանագրության տեսքով տեղ չեն գտել համապատասխան փոփոխություններ, Խորհրդի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից շատ կարևոր էր ՀՀ վարչապետի մասնակցությունը նիստին։ Պետք է ընդգծել, որ նիստի ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերին, ուստի այդ թվում նաև վերը նշված անհամապատասխանությունները, հավանաբար, կրում են ժամանակավոր բնույթ և մոտ ապագայում կստանան համապատասխան կարգավորումներ։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետն իր ելույթում անդրադարձել է նիստի օրակարգային որոշ հարցերի, որոնց թվում էին նաև ԵԱՏՄ թվային օրակարգը, մաքսային համագործակցության, գազի ընդհանուր շուկայի ձևավորման, արդյունաբերական համագործակցության, ավիացիոն պատահարների հետաքննության մարմնի ստեղծման, գերակա ճյուղերում ներմուծման փոխարինման և այլ հարցեր։

Կարևոր է, որ Ն. Փաշինյանն ընդգծեց թվային ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողություններն ու ապագայի տեսլականն, ինչպես նաև ԵԱՏՄ թվային օրակարգին աջակցության հարցում փորձի փոխանակման կարևորությունը, որում Հայաստանը կարող է ապահովել իր դրական ներդրումը։

Մեկ այլ կարևոր հարց էր գազի ընդհանուր շուկայի ստեղծման արդյունքում ոլորտում դրական տեղաշարժ արձանագրելու անհրաժեշտությունը՝ հատկապես, հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցությունը գազամատակարարման ոլորտում, ինչպես նաև գնագոյացման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած քննարկումների զգայունությունը։

Բազմակողմ համագործակցության այս և այլ հարցերում պետք է հաշվի առնել ԵԱՏՄ անդամ պետությունների առանձնահատկությունները, ինչպես նաև նրանց համար հավասար հնարավորությունների պահպանումը։ Հայաստանի պարագայում էական նշանակություն ունեն ինչպես երկրի իրավաքաղաքական առանձնահատկությունները, այնպես էլ էքսկլավային դիրքը ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ, ինչի հաղթահարումը Հայաստանի համար կարևորագույն խնդիր է։

ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից մեկ այլ կարևոր հարց է կառույցի ընձեռած հնարավորությունների լիարժեք բացահայտումն ու օգտագործումը, ինչպես նաև այլ տնտեսական գոտիների հետ համագործակցության ապահովումը, որում Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ։

Վարչապետի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակներում բավական կարևոր էր նաև հանդիպումը մի քանի տասնյակ հայ գործարարների հետ։ Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական զարգացման հարցում նոր ներդրումներ ներգրավելու կարևորությունը՝ Ն. Փաշինյանն ընդգծեց երկրում կատարվող այն գործընթացները, որոնք դրական ազդեցություն կունենան Հայաստանում տնտեսական գործունեություն վրա։ Մասնավորապես կարևոր շեշտադրում էր այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը որևէ կերպ ուղղված չէ բիզնեսին, ընդհակառակը, այն ստեղծում է ավելի ապահով և անվտանգ ներդրումային, ինչպես նաև առավել հասանելի բիզնես միջավայր։

Ամփոփելով՝ նշենք, որ պարբերական հանդիպումները ԵԱՏՄ գործընկերների հետ կազմակերպության շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել և վերհանել հարաբերություններում առկա խոչընդոտներն ու լուծել խնդիրները, ինչպես նաև առավել արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա ընթացիկ տարվա աշնանը Բելառուսում։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris