ԱՄՆ-ում թույլ են տվել համացանցում գծագրեր տեղադրել զենքի 3D տպագրության համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ դատարանը մերժել է իրավապաշտպան կազմակերպությունների հայցը, որոնք պահանջում էին արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը՝ համացանցում գծագրերի հրապարակումը թույլ տալու մասին, որոնք անհրաժեշտ են 3D պրինտերների միջոցով զենք ստեղծելու համար: Այս մասին հայտնում է CNN-ը:
ԱՄՆ իշխանությունները այս տարվա հունիսին ամերիկյան Defense Distributed ընկերությանը թույլ էին տվել համացանցում տեղադրել զենքի գծագրեր, որոնք կարելի է 3D պրինտերի միջոցով «տպագրել» պլաստմասից: Սա տեղի է ունեցել 5 տարի հետո այն բանից, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ընկերությանն արգելել էր նման սխեմաներ հրապարակել:
Ընկերության հիմնադիր Կոդի Ուիլսոնը 2015 թվականին դատարան էր դիմել՝ հայտարարելով, որ արգելքով խախտվում են իր սահմանադրական իրավունքները: Երեք տարի անց Թրամփի վարչակազմը կարգավորել է Defense Distributed-ի դատական պահանջը եւ ընկերությանը թույլ տվել գծագրերը տեղադրել համացանցում: Ուիլսոնի խոսքով՝ իր ընկերությունը նախատեսում է դա սկսել օգոստոսի 1-ից:



