Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհների առնչությամբ: Այդ մասին ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում, հայտնում է usnews.com-ը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Կալիֆոռնիա նահանգում և հրահանգել է դաշնային աջակցություն տրամադրել նահանգին 2018 թվականի հուլիսի 23-ից սկսված և մինչև հիմա շարունակվող անտառային հրդեհների պատճառով»,- ասված է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Շաստա շրջանում բնական հրդեհի հետևանքով ոչնչացել է 500 տուն և 75 շինություն է վնասվել: Այժմ հրդեհի մակերեսը գերազանցում է 19,5 հազար հեկտարը: Հրդեհների հետևանքով զոհվել է երեք հրշեջ, նահանգի երեք շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված:
CBS հեռուստաալիքի տվյալներով՝ Շաստա շրջանում մոլեգնող հրդեհի պատճառով տարհանվել է 38 հազար բնակիչ:
Կալիֆոռնիայի հրշեջ ծառայությունների ներկայացուցիչների խոսքերով՝ ավելի քան 10 000 հրշեջ է աշխատում նահանգում մոլեգնող 14 խոշոր հրդեհների տարածումը կանգնեցնելու համար:



