Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանին
SOCIETYՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր հյուրընկալել է մարսելաբնակ հայազգի լեռնագնաց, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ Արա Խաչատուրյանին:
Այս մասին տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արա Խաչատուրյանը պատմել է իր խաղաղության վազքի մասին, որը մեկնարկել էր այս տարվա ապրիլի 7-ին Մարսելից և ավարտվել հուլիսի 21-ին՝ Երևանում: Մարաթոնի ընթացքում Արա Խաչատուրյանն անցել է 11 երկիր, 500 քաղաք՝ հաղթահարելով շուրջ 5000 կմ տարածություն: Նա կարևորել է երիտասարդների շրջանում կրթության և խաղաղության գնահատման խնդիրը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արա Խաչատուրյանի նախաձեռնությունը կամքի և համառության լավագույն օրինակ է՝ հաջողություններ մաղթելով նրան իր հետագա գործունեության մեջ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



