Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքում է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը
SOCIETYԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնի քույրը հերքել է երգչի՝ կոմայի մեջ ընկնելու լուրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն: «Փառք Աստծո, ամեն բան կարգին է : Նա պլանային բուժում է անցնում»,-ասել ե երգչի քույրը՝ հավելելով, որ Կոբզոնն այժմ նստած սուրճ է խմում կնոջ և բուժքրոջ հետ: «Ինչպես կարելի է մեզ այդպես ծաղրել: Ես հիմա զանգում եմ մեր բոլոր հարազատներին, քանի որ նրանք բոլորը շոկի մեջ են»-հավելել է նա:
Կոբզոնի մոտ առողջական խնդիրները սկսվել էեն ավելի քան 10 տարի առաջ: 2005-ին նրա մոտ բժիշկները օնկոլոգիական հիվանդություն էին հայտնաբերել, ինչից հետո երգիչը վիրահատություններ և քիմիաթերապիայի կուրսեր էր անցել:
Երգիչը հիվանդանոց էր տեղափոխվել անցած շաբաթ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



