Ադրբեջանում զինակիցների կողմից զինվոր է սպանվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանական բանակում հուլիսի 26-ին զինակիցների կողմից սպանվել է 1999թ. ծնված զինծառայող Արիֆ Մամեդովը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական meydan.tv-ն:
Կայքի փոխանցմամբ՝ չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Մամեդովը սպանվել է զինակիցների կողմից ծառայողական գաղտնաբառը չիմանալու (հավանաբար ճակատային հատվածում գաղտնաբառը կիրառվում է տարբերելու համար, թե անձը տվյալ զորամասի զինվոր է, թե ոչ) պատճառով:
Ադրբեջանցի զինծառայողը մահացել է Ադրբեջանի սահմանին՝ ճակատային գծում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մամեդովն սպանվել է ոչ մարտական պայմաններում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



