Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


Պահանջում եմ Սողոմոնյանի բացատրությունը. Հրաչուհի Փալանդուզյան

BLOG

Հրաչուհի Փալանդուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քոչարյանն ընտրվեց նախագահ և դաշնակցականներին, որոնց բանտերն էր լցրել ԼՏՊ-ն, ազատեց, նրա փակած լրատվամիջոցները վերաբացեց: Հրավեր ստացա աշխատելու ՀՅԴ պաշտոնաթերթ ԵՐԿԻՐ-ում: Լրագրողի աշխատանքի մի մասն էլ մնացած պարբերականներում տպագրվածին հետևելն էր: Քիչ է ասել, թե ապշած էի. լևոնական քարոզիչները ամաչելու, սսկվելու փոխարեն կայծակնային գրոհի անցան Քոչարյանի դեմ: Անպատկառության գլխանվոր ցուցիչն այն էր, որ այն ամենը, ինչ մինչ այդ ասվել էր ԼՏՊ-ի մասին՝ վերագրվեց Քոչարյանին՝ նույն մեղքերը, նույն փաստերը, միայն արտահայտվելու ոճը փոխվեց, դարձավ փողոցային-պառավական անեծքահայհոյանք: Գնալով այդ հեղեղն ավելի սևացավ, բառապաշարն անցավ հայերենի սահմանները… Դրա դեմ ոչինչ չէր արվում, ամեն զառանցանք մնում էր անպատասխան: Բնական է, որ տեղական քննադատներին պետք է ավելանային դրսին վաճառված դավաճանները: Քոչարյանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ, ու ինձ երբեմն թվում էր, թե այդ մարդը մազոխիստ է: Ակնհայտորեն՝ երկրորդ նախագահը չկարողացավ իր համար տեղեկատվական թիմ ձևավորել, նրան համակրողներն անգամ չէին հմարձակվում նրան պաշտպանել, այնքան հզոր էր լևոնական վրիժառու քարոզամեքենան: Դաշնակցության կեցվածքը հետաքրքիր էր՝ արգելում էին թերթում ԼՏՊ-ի մասին խիստ խոսքեր գրել, իրավիճակն ինձ համար անհասկանալի էր, զգացի, որ պետք է հեռանամ, քանի որ հակված էի այդ ամենը բացատրելու Քոչարյանի թուլությամբ: Ես նրա գործունեությանը վաղուց էի հետևում, նա մեկն էր, ում հայրենասիրությանն ու բանիմացությանը ուզում էի հավատալ, որովհետև համատարած աղտեղության մեջ մարդ միշտ մի փրկարար շյուղ է փնտրում: Ես ևս այն կարծիքին էի, որ մարտի 1-ը սարքվեց, որպեսզի բացառվի Սարգսյան-նախագահ-Քոչարյան-վարչապետ տարբերակը: Ինչևէ, նա հեռացավ, որին հաջորդեց նրա մի քանի միլիարդ հարստության մասին տեղեկությունը: Ժողովուրդը նրան սկսեց ատել հատկապես կուտակած կարողության պատճառով: Ատելությունը համատարած էր, կալանավորման լուրը բացահայտեց, որ բացառություն են բացառիկ անհատները: Բնական է, որ Դաշնակցությունը արդարադատություն է պահանջում, որոշ մարդիկ անաչառ դիտարկումներ են անում, սակայն ես զարմանում եմ, թե ինչու է Քոչարյանի գրասենյակը բերանը ջուր առել: Մարտի 1-ը այսպես, թե այնպես լիովին բացահայտվելու է, բայց մնալու է 4 միլիարդի մասին խոսակցությունը: Գրասենյակը կամ պետք է ներկայացնի Քոչարյանի կարողության իրական չափը և դրա ստացման եղանակները, կամ ապացուցի, որ դա վարկաբեկման հերթական ստորությունն է: Այսօր սա ավելի կարևոր է, քան նույնիսկ մարտի 1-ի հանգամանքների պարզումը, որովհետև այնքան միամիտներ չկան, որ մտածեն, թե Քոչարյանը մեկ առ մեկ մտել է մարդկանց տները ու նրանց գնդակահարել: ԼՏՊ-ի գործոնը, որքան էլ սքողեն, վառոդի տակառի նման է պայթելու: Ես իբրև մի մարդ, ով հավատացել է Քոչարյանի հայրենասիրությանը՝ առանց այլևայլության պահանջում եմ Վիկտոր Սողոմոնյանի բացատրությունը: Անձնական բիզնեսի՞, թե Հայաստան-Արցախի հաշվին է հարստացել իր պետը: Եթե սա չպարզվի՝ հայոց պատմության մի որոշակի հատված մնալու է մշուշի մեջ, իսկ ժողովուրդը շարունակելու է գոյատևել որպես քարոզչական խղճուկ փորձաճագար: Վաղն ուրիշ իշխանություն ենք ունենալու, ուրիշ պետություն, պետք է կարողանանք նրանց մաքուր ժառանգություն հանձնել: 

ՀՓ, 28.07.2018

 
 
 
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network