Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Դատաիրավական համակարգի ծանր փորձությունը Քոչարյանի դեմքով. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի հուլիսի 26–ը դեռ շատ երկար կմնա մարդկանց հիշողության մեջ: Սա այն օրն է, երբ մեղադրանք առաջադրվեց Ռոբերտ Քոչարյանին: Առաջադրվեց Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Մենք չենք ցանկանում և գուցե նպատակահարմար էլ չէ, որ մտնենք այս հոդվածի իրավաչափության և իրավական բովանդակության դաշտ: Սակայն մեղադրանքի բովանդակությունը ինչքան իրավական, նույնքան էլ քաղաքական է: Քաղաքական` դրանից բխող գնահատականի առումով, որովհետև այս հոդվածը ոչ միայն ենթադրում է պատիժ ծանր պետական հանցագործության համար, այլև հրատապ է դարձնում երևույթին քաղաքական գնահատականի հրապարակ գալը: 

Եթե մի պահ թողնենք զգայական կողմը, ապա կարող ենք տեսնել, որ առաջադրված մեղադրանքը կամ մեղադրանքի հոդվածը բավական հակասական է: Եվ սա ոչ թե հոդվածի իրավաչափության կամ դրա հակառակի մասին պնդում է, այլ իրապես, անհանգստության պատճառ: Ի վերջո, խոսքը գնում է նախ ապացուցելիության մասին, երկրորդ, քաղաքական աստառի իսպառ բացառման դժվարության:

Պետք է խոստովանել, որ այս հոդվածով հենց Քոչարյանին շանս է տրվում քաղաքական գործընթացի մասին խոսելու համար: Ի դեպ, հենց հարցազրույցում Քոչարյանն ակնարկեց, որ պատրաստ է քաղաքական ակտիվ կյանք վերադառնալ` անգամ մեղադրանքի պայմաններում: Ավելին, նրա հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ հենց մեղադրանքը օգտագործելու է քաղաքական գործունեության համար: 

Այս ամենից զատ, ներկայումս և՛ ՀՔԾ–ն, և՛ ամբողջ իրավական համակարգը լրջագույն խնդիր ունի ապահովելու գործընթացի հրապարակայնությունը, առավել ևս, որ նույն մեղադրանքն արդեն իսկ առաջադրված է նաև Յուրի Խաչատուրովին: Եթե անկեղծ, լայն հանրության համար այս մեղադրանքի բովանդակությունն անհասկանալի է` զուտ իրավական գիտելիքների տեսանկյունից, իրականում Քոչարյանին կարելի էր հազար ու մի տեսակի մեղադրանքներ ներկայացնել` բուն մարտի 1–ի իրադարձությունների ու սպանություններից սկսած վերջացրած «գույք պարտքի դիմաց» կազմաքանդող ծրագրով ու ապօրինի հարստացումով, չնայած վերջինիս մասին օրենքը կարծես թե նրա նախագահության օրոք դեռևս ընդունված չէր, սակայն իրավական լուծումներ պետք է որ գտնվեին նման իրավիճակների համար: Վերջիվերջո, Քոչարյանին կարելի է մեղադրանք առաջադրել բազմաթիվ սպանությունների գործերի վերաբացման արդյունքում, որոնցից շատերը, ճիշտ է` խոսակցությունների մակարդակում, կապվում էր նրա անվան հետ, իսկ առանց կրակ ծուխ չի լինում: 

Այս ամենի ամբողջության մեջ առաջ է գալիս երկրի իրավապահ համակարգի դիմադրողականության խնդիրը: Ի վերջո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք անկախությունից ցայսօր դեռևս չեն կարողացել կառուցել լիովին անկախ դատաիրավական համակարգ` որպես առանձին իշխանության ճյուղ, այն միշտ էլ` բոլոր նախագահների օրոք ստորադասված է եղել գործադիրին: Այսօր, մեծ հաշվով, այս համակարգում մարդիկ չեն փոխվել, ուստի կա՞, արդյոք, երաշխիք, որ քաղաքական աստառ ունեցող մեղադրանքի պարագայում դատաիրավական համակարգի ներկայացուցիչները չեն գայթակղվի քաղաքական իշխանությանը հաճո քայլեր անելով: 

Սա չի նշանակում, թե պետք է անպայման ճնշումներ կամ զանգեր լինեն գործադիրից, ի վերջո, նախկինում էլ պարզապես պետք էր հասկանալ տրամադրությունները և չսպասել որևէ հրահանգի: Այս տեսանկյունից չենք կարծում, որ ներկայիս կառավարությունից կարող են լինել զանգեր իրավապահներին, բայց դա բոլորովին էլ պետք չէ: 

Վերջապես մեկ խնդրի շուրջ մի փոքր մանրամասն` երբ շեշտվում է մեղադրանքի քաղաքական բովանդակությունը, սա չի նշանակում, թե քաղաքական հալածանքի տարրեր կարող են լինել Քոչարյանի և մյուս մեղադրյալների նկատմամբ, կամ կարելի է նման գնահատականներ հնչեցնել, սա պարզապես նշանակում է, որ առաջ է գալիս իրավականից զատ` քաղաքական գնահատականի խնդիր ոչ միայն 2008 թվականի փետրվար–մարտ ամիսների իրադարձություններին, այլև քոչարյանական և նրան նախորդած ու հաջորդած վարչակարգերի բնույթին: Առկա մեղադրանքը պարզապես պարտադրում է նման գնահատականի հրատապությունը: Իսկ այդ գնահատականը չի կարող շրջանցել նաև 1996–ը: 

Ամփոփելով պետք է նշենք և հույս հայտնենք, որ առաջիկայում ո՛չ մեղադրանքի, ո՛չ մեղադրանքի բովանդակության շուրջ որևէ տարակարծություն չի մնա հասարակության մեջ, որ անգամ Քոչարյանը, ով հայաստանյան հասարակության գերակշիռ հատվածի աչքերում ներկայանում է որպես մարտի մեկի ու ոչ միայն դրա հիմնական մեղավոր, պատասխանատվության է ենթարկվելու զուտ իրավական դաշտում, իր իրավունքների ու անմեղության կանխավարկածի լիակատար պաշտպանության պայմաններում, քանի որ ներկայումս Քոչարյանի անձը երկրորդական է այն պարզ պատճառով, որ լուրջ փորձաքննության առաջ է կանգնած Հայաստանի ամբողջ դատաիրավական համակարգը: Ըստ էության, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հենց այս գործի ընթացքն ու ելքն է որոշելու դատաիրավական համակարգի և ընդհանրապես երկրի հետագա զարգացման հիմնական սկզբունքները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris