Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


«Հին ընկերների» գործունեության հիմնական սկզբունքը` մոտ լինել իշխանությանը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դաշնակցականները խորապես վիրավորված են, որովհետև տեղեկություններ են հայտնվել, թե ՀՅԴ–ն կարող է չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Հիրավի, սա չափազանց սուր «հակադաշնակցական քարոզչություն» է, որովհետև ինչպես կարող է ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող քաղաքական ուժը չմասնակցել այդ ընտրություններին: Ավելին, դաշնակցական մի երկու օգտատերեր հանդես եկան տարբեր պիտակավորումներով բոլոր այն լրատվամիջոցների հասցեին, որոնք նշել էին, թե նման քննարկումներ կան ՀՅԴ–ում: Պիտակավորումներին դեռ կանդրադառնանք:

Ըստ էության, հենց դաշնակցականներն իրենք հրապարակային հայտարարություններում նշում էին, որ ընթանում են ներկուսակցական քննարկումներ, այսինքն թե` տրամաբանորեն քննարկումների ժամանակ պետք է նկատի առնվեն բոլոր հնարավոր որոշումները, ուստի այս տեսանկյունից որևէ «կրիմինալ» չկա, եթե իսկապես էլ որոշում կայացվի չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի դեպ, ավելի լավ կլիներ չմասնակցեին և հերթական անգամ խայտառակ չլինեին, քանի որ ուսումնասիրելով 2009, 2013 թվականների Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, տեսնում ենք, որ դաշնակցականներն ունեին իրենց «կայուն» ընտրազանգվածը` շուրջ 15 հազար քվե, մոտավորապես այնքան, ինչքան «Օրինաց երկիրը», իսկ դա բավարար չէր անգամ նվազագույն շեմը հաղթահարելու համար: Թերևս հենց սա գիտակցելով` դաշնակցականները կայացրեցին շատ ճիշտ որոշում և չմասնակցեցին 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններին: Այս տրամաբանությամբ, լիովին ենթադրելի էր, որ նրանք չէին մասնակցի նաև առաջիկա ընտրություններին: Առավել ևս ակնհայտ է, որ վերոհիշյալ «կայունից» հազիվ թե բան մնացած լինի:

Չէ, հասկանալի է, որ երկրում իրողություններ են փոխվել և դա որոշակիորեն ազդում է այս կուսակցության ակտիվության վրա, սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ այդ իրողությունները բոլորովին էլ հօգուտ Դաշնակցության չեն փոխվել, ընդհակառակը` վերջին ամիսների զարգացումները հերթական անգամ ցույց տվեցին, որ Դաշնակցությունը հավատարիմ կոալիցիոն գործընկեր է միայն այն ուժի համար, որի ձեռքին է իշխանությունը, այսինքն՝ «հին ընկերները» ունեն գործընկերության մի հիմնական սկզբունք` մոտ լինել իշխանությանը: Հենց այս սկզբունքով էլ դաշնակցականները շտապեցին հեռանալ ՀՀԿ–ի խորտակվող նավից, ինչպես… դե , բոլորս գիտենք խորտակվող նավից առաջին փախչողներին: 

Հիմա, թերևս, գանք պիտակավորումներին: Հետաքրքիր է, երբ դաշնակցականը հանդես է գալիս լրատվամիջոցին պիտակներ կպցնելով, արդյոք մտածո՞ւմ է, թե ինչ պիտակներ կարող է վաստակել:

Արդյոք հետևո՞ւմ է վերջին, չէ, 120 չէ, ընդամենը 20–25 տարվա իր անցած ուղուն: Արդյոք հիշո՞ւմ է, որ հանուն պետության ու ազգի հայտարարությունների տակ իրենց կուսակցության գլխավոր նպատակը եղել է միայն իշխանությունից «փայ» ունենալը, «փայ» էլ չէ, փշրանք ընդամենը: Պատկերացրեք, եթե փորձենք պիտակավորել դաշնակցականներին` համաձայն իրենց գործունեության բովանդակության, առավել ևս՝ որոշ դաշնակների բառապաշարով, ինչպիսի բացասական բնորոշումների շարքեր կգրվեն, գուցե այս մասին մտածե՞ն, մտածեն, որպեսզի ուղղվեն, շտկվեն, որ բարեփոխվեն: Ի վերջո, մենք իրապես էլ գործ ունենք Հայաստանի` վերջին հարյուր տարվա պատմության հետ սերտորեն շաղկապված քաղաքական կուսակցության հետ: Գուցե լրատվականներին պիտակավորող դաշնակցականները մտածե՞ն այս մասին և իրենց վարքագծով հարիր լինեն մեր և իրենց պատմությանը և ոչ թե ջղաձգվելով` հանդես գան էժան «աբիժնիկության» դիրքերից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris