Սևանի հիվանդանոցին հարակից լողափում դանակահարություն է տեղի ունեցել
SOCIETYՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էմմանուել Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Սևանի հիվանդանոցին հարակից լողափում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Էմիլ Հ.- ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Էմմանուել Մ.-ն ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:



