Վահե Առաքելյանին հանձնվել է 33 հազար դոլար փոխառություն. պարզաբանում
SOCIETY«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան գործակալության պետ Վահե Առաքելյանի հայտարարագիրը:
«Գանձարանիպետի 33 հազար դոլարի փոխառությունները» հրապարակման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել, որում ասված է.
«Հրապարկման մեջ առկա է վրիպակ, որն ամբողջությամբ փոխել է հայտարարագրի իրական բովանդակությունը. մասնավորապես՝ հայտարարագրում նշված է, որ «Բիբլոս» բանկի կողմից Վահե Առաքելյանին է հանձնվել 33 հազար դոլար փոխառություն, իսկ թերթում գրված նյութի մեջ վ-ն բացակայում է և տպավորություն է ստեղծվում, որ Վահե Առաքելյանն է հանձնել 33 հազար դոլար փոխառություն»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



