Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատական նիստը հետաձգվեց մինչև 1:30
SOCIETYՇենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև 1:30:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված:
«Պարզ չէ՝ որն է հրատապության խնդիրը, հիմա կփորձենք պարոն Քոչարյանին ծանուցել»,- ասաց նա:
Փաստաբանը շեշտեց, որ Քոչարյանը մինչ այս չի խուսափել հարցաքննությունից: Նա մեղադրանքի օբյեկտիվության հետ կապված գնահատական չտվեց՝ ասելով, որ դեռևս մյուս փաստաբանների հետ քննարկում կիրականացնեն, հետո մանրամասն կներկայացնեն:
Նա չհստակեցրեց՝ արդյոք կտեղեկացնի Ռոբերտ Քոչարյանին՝ նկատելով, որ ժամը 9-ից հետո որևէ մեկին չի զանգում:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատականի նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում այսօր Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են տեղի ունեցել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգր
քի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան:



