Դուբայի ոստիկանությունը հայտնաբերել է 20 մլն դոլար արժողությամբ հազվագյուտ ալմաստը, որն ուղարկվել էր Շրի Լանկա կոշիկի տուփի մեջ
INTERNATIONAL NEWSԴուբայի ոստիկանությունը հայտնաբերել է հազվադյուտ կապույտ ալմաստ, որը գողացվել ու ուղարկվել էր Շրի Լանկա կոշիկի տուփի մեջ, այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ հազվագյուտ ալմաստի արժեքը կազմել է 20 մլն ԱՄՆ դոլար։ Թանկարժեք քարը գողացել է ընկերության պահակը, որի պահոցներում գտնվել է ալմաստը։
Իրավապահները հանցագործին հայտնաբերելու համար իրականացրել են շուրջ 100 հարցաքննություն ու դիտել անվտանգության տեսախցիկների ավելի քան 1000 ժամվա ձայնագրություններ։
Ի վերջո պարզվել է, որ պահակը թաքցրել է ալմաստն ու փոխանցել այն իր ազգականին, որն էլ դուրս է բերել քարը երկրից հատուկ հանցախմբի օգնությամբ։
Կասկածյալը ձերբակալվել է, գործի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



