Ռուսաստանում հաշմանդամություն ունեցող տղամարդուն լքել են կղզում, որտեղ նա մնացել է 5 օր առանց ջրի և սննդի
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի մարզի մեջ մտնող Կոռովյեվո կղզում հայտնաբերվել է հաշմանդամություն ունեցող տղամարդ, ում այնտեղ լքել է իր ընկերը, տղամարդն այստեղ մնացել է 5 օր՝ չունենալով սնունդ և ջուր։
Ինչպես փոխանցում է life.ru-ն, կղզում օրեր շարունակ միայնակ մնացած Նովոսիբիրսկի բնակչին այստեղ տեսել է կղզի ժամանած ձկնորսներից մեկը։ Այնուհհետև օգնության են շտապել փրկարարները։ Պարզվել է, որ հաշմանդամություն ունեցող տղամարդն այդ օրերի ընթացքում մնացել է վրանում՝ չունենալով ո՛չ ջուր, ո՛չ ուտելիք։
Փրկարարները նրան լաստանավով տեղափոխել են ափ, որտեղ տուժածին արդեն սպասում էր շտապօգնության մեքենան։ Նրա ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



