ՀՔԾ է ժամանել Ալիկ Սարգսյանը
SOCIETYՀՔԾ է ժամանել նախկին ոստիկանապետ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՔԾ է եկել շորթման գործով հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ վկայություն տալու:
Լրագրողների հարցին` թե արդյոք կարող է որևէ կարգավիճակով ներգրավվել «Մարտի 1-ի» գործում, Ալիկ Սարգսյանը նկատեց, որ «Մարտի 1»-ի հետ որևէ կապ չունի, բայց որ գործը պետք է բացահայտվի՝ չի կասկածում:
Նախկին ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նորմալ է վերաբերվում իրավապահ մարմինների կողմից կոռուպցիոն բացահայտումներին:
«Միշտ ասել եմ, և ասում եմ՝ ամեն մարդ պետք է իր արածի համար պատասխան տա, եթե ոչ այսօր, ապա վաղը»,- նշեց Սարգսյանը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



