Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Ավագանուն վերագրում ենք ընդամենը . «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի քաղաքապետի ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն արդեն տրված է: Սրա մասին են վկայում մի շարք հավանական թեկնածուների գործունեությունն ու ակտիվությունը: Սակայն, եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ «Երևանի քաղաքապետի ընտրություններ» արտահայտությունն առնվազն թերի է, իսկ առավելագույնը սխալ` այն պարզ պատճառով, որ տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրություններ:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչ կարևոր է, չէ՞ որ վերջնական արդյունքում ընտրվում է քաղաքապետ, այս դեպքում, սակայն, կարելի է պարզապես հարց բարձրացնել` ուրեմն մեր ինչի՞ն էր պետք ավագանին:

Չէ՞ որ, վերջիվերջո, ավագանու ինստիտուտը ստեղծվեց, որպեսզի լայն հասարակությունը ազդեցության լծակներ ու ակտիվ մասնակցություն ունենա համայնքի, քաղաքի կառավարման գործում հենց ավագանու միջոցով: Հենց ավագանին է, որ պետք է որպես հակակշիռ հանդես գա գործադիրին: 

Սակայն այսօր, անընդհատ շեշտադրումներ անելով քաղաքապետի ընտրության, քաղաքապետի թեկնածուների անձի վրա, գիտակցաբար, թե ենթագիտակցորեն ավագանուն վերագրում ենք ընդամենը քաղաքապետի, անձի կցորդի գործառույթ: Սա բավական լուրջ խնդիր է, քանի որ խորհրդարանական կառավարումը չի ենթադրում միայն երկրի վարչապետի առաջին դեմք լինել, խորհրդարանական կառավարումն իր դրսևորումը պետք է ունենա պետական կառավարման բոլոր օղակներում և, ամենակարևորը, մայրաքաղաքի կառավարման մարմիններում:

Բացի այս, ապագա քաղաքապետի թեկնածուների, նրանց անձի շարունակական քննարկումները զարկ են տալիս այն մտայնություններին, որ մենք գործ ենք ունենալու պոպուլիզմի շղարշով պատված ընտրությունների ու քարոզարշավի հետ: Սա վատագույն զարգացումն է, որ կարող է լինել Երևանի ավագանու ընտրություններում, քանի որ անձի շուրջ ստեղծված աժիոտաժը մի կողմ է թողնելու ծրագրային քարոզարշավը, ծրագրային մոտեցումը Երևանի ավագանու ընտրություններին և, ընդհանրապես, երկրորդական դերում է հայտնվելու «քաղաքական ուժ գումարած ծրագիր» սկզբունքը: Մինչդեռ Երևանի ավագանու պարագայում շատ ավելի կարևոր է հիմնարար ծրագրերի առկայությունը, քան թե քաղաքապետի թեկնածուների ով կամ ինչ մասնագիտության տեր լինելը: Հուսանք, որ բուն քարոզարշավի մեկնարկին, այնուամենայնիվ, ներկայումս առկա տրամադրություններն ու մտայնությունները կնահանջեն և ասպարեզում կլինեն ոչ թե այս կամ այն թեկնածուները որպես անձինք, այլ կոնկրետ քաղաքական կուսակցություններ, որոնք հավակնություն կներկայացնեն մասնակցել Երևանի կառավարմանը որպես քաղաքական ուժ և իրենց հավակնությունների հիմքերն էլ արտացոլված կլինեն ներկայացված ծրագրերում: Հակառակ դեպքում, անկախ ընտրություններում հաղթողներից, մենք ականատես կլինենք քաղաքապետի տակ հարմար տեղավորված անդեմ ավագանու, որի գործառույթը կլինի միայն կողմ քվեարկելը: Իսկ սա բացառելու համար, հարկ է, որ ավագանին հանրային գիտակցության մեջ և ընդհանրապես արժևորվի, և համապատասխանի այն կարգավիճակին, որն ունի սահմանադրորեն:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia