Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Փորձելով սպառնալ Հայաստանին` ի՞նչ է ուզում կանխել Ադրբեջանը. «Փաստ»

SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները տեղեկատվական դաշտում որոշակի լարվածություն են առաջացրել: Վերլուծելով իրավիճակը` ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադարձավ նախ Հայաստանի իշխանության դիրքորոշմանը, Ադրբեջանի հնարավորություններին ու հակամարտության շուրջ ծավալվող իրավիճակին: 

«Արցախյան հետագա բանակցային գործընթացի, ինչպես նաև հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ Ադրբեջանում առկա վերաբերմունքն իրականում բավականին հակասական է: Երբ Հայաստանում իրողություններ էին փոխվում, այդ վերաբերմունքն այս երկու ամիսներին տարբեր փուլեր անցավ: Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը իրենց պաշտոնական մամուլը Հայաստանում կատարվելիքը փորձում էր ներկայացնել որպես շարժում, որը դատապարտում է Արցախյան հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը: Մասնավորապես` «այդ քաղաքականության արդյունքում Հայաստանն այնքան վատ տնտեսական վիճակում է հայտնվել, որ մարդիկ իշխանափոխության են ձգտում»: Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի` վարչապետ դառնալուց և դրան հաջորդող հայտարարություններից հետո վերաբերմունքն ու պաշտոնական ձևակերպումները բավականին փոխվեցին: Դա կապված էր նախ այն հանգամանքի հետ, որ Նիկոլ Փաշինյանն ընտրվելուց անմիջապես հետո ուղևորվեց Արցախ և հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան»,–ասաց նա` ընդգծելով, որ հայտարարությունը բավականին սուր ընդունվեց Բաքվի կողմից:

«Հիմա ի՞նչն է խնդիրը: Բաքուն իսկապես լուրջ խնդիր ունի ճանաչելու Հայաստանի ներկայիս իշխանություններին և հասկանալու Արցախյան հարցում նրանց վերաբերմունքը: Անծանոթ ուժեր են, ինչից Ադրբեջանում ցայտնոտ է առաջանում: Դա ավելի է ընդգծվում մանավանդ այն դեպքում, երբ մեր կողմից ամբողջությամբ համարժեք հայտարարություններ են հնչում Բաքվից հնչող պատերազմի սպառնալիքներին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՊԲ նախարար Լևոն Մնացականյանի վերջին հարցազրույցներից ու հայտարարություններից հետո այսօր ադրբեջանական մամուլում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, ինչը, կարծես, անտրամաբանական է. առավոտից երեկո իրենք սպառնալիքներ են տեղում, բայց պատրաստ չեն դրան համարժեք պատասխաններ լսել: Սովոր են, որ Հայաստանը անընդհատ պետք է հանդես գա խաղաղության դիրքերից: Սա, իհարկե, ճիշտ է և ընկալելի միջազգային հանրության կողմից»,–ասաց նա` միաժամանակ մեջբերելով Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: 

«Կարևոր էր այն շեշտադրումը, որ «Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում չէ»: Ի վերջո, խաղաղությունը միայն մեզ չէ, որ պետք է, նաև մյուս կողմին է պետք: Եվ եթե ռազմական գործողություններ սկսվեն` տուժելու են հակամարտության բոլոր կողմերը: Կարծում եմ` ԱԳ նախարարների հանդիպումը դրական էր, ինչպես տեղեկացա` նախատեսվում է նաև նոր հանդիպում, բայց, ըստ իս, շատ բան ավելի հստակ կլինի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո: Առհասարակ, ադրբեջանցիները Հայաստանում առկա այս փուլը անցումային են ընկալում: Սպասում են հետընտրական զարգացումներին` հասկանալու իրենց վիճակը»,–նկատեց Տաթև Հայրապետյանը: 

Նրա խոսքով` Արցախի շուրջ վարվող քաղաքականության առումով հետաքրքիր միտումներ կան: Ադրբեջանագետը նման կարծիք հայտնեց` հաշվի առնելով նախ Հայաստանի վարչապետի` Բրյուսելում արված հայտարարությունները:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ագրեսիա Հայաստանի նկատմամբ նշանակում է ագրեսիա ժողովրդավարական գործընթացների նկատմամբ: Դա եղել է նաև 1988 թվականին, երբ Ղարաբաղյան շարժումը ժողովրդավարական բնույթ է կրել: Այսինքն` այն մեր կողմից որևէ ագրեսիվ գործողություններով չի սկսվել, պատասխանն է եղել ագրեսիայի, որի պատճառով էսկալացիա է տեղի ունեցել: Այս մեսիջը ես կարևոր եմ համարում: Այսինքն` խնդիրը դիտել զուտ նեղ տարածքային հակամարտության տեսանկյունից և այդպես էլ ներկայացնել նաև միջազգային հանրությանը, նշանակում է` գրեթե ոչինչ չներկայացնել հակամարտությունից: Այս մեսիջները համապատասխան մարմիններին ու կառույցներին հասցնելը շատ կարևոր է: Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը հստակ է. ասում են` պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, և Ղարաբաղն ի զորու է իր դիրքորոշումը հայտնել: Եթե ուզում ես լիարժեք ու երկարատև խաղաղություն, ապա պետք է կարողանաս ապահովել դա»,–նշեց նա` հավելելով, որ զուտ բանակցային գործընթացի շարունակականությունը կանխում է հնարավոր ռազմական գործողությունների հավանականությունը, բայց չի բերում երկարատև խաղաղության:

«Իսկ երկարատև խաղաղության համար ավելի համարձակ քայլեր են պետք: Ադրբեջանի իշխանություններին ուղղված այս ուղերձներն են, որ հնչում են Հայաստանի իշխանությունների կողմից: Ճիշտ է նաև այն, որ ատելություն պարունակող որևէ ելույթ չի հնչում Ադրբեջանի ժողովրդի հասցեին. ժողովուրդ ու իշխանություն տարանջատումը կարևոր է: Կարծես չեն բացառվում հնարավոր փոփոխությունները նաև Ադրբեջանում. փորձելով սպառնալ Հայաստանին` Ադրբեջանը փորձում է կանխել հնարավոր ժողովրդավարական ինչ–որ շարժում, գործողություն` ընդդեմ իր իշխանությունների: Ադրբեջանի իշխանությունները դեռ մայիսի սկզբին բավականին տագնապած էին: Այդ ընթացքում ընդունեցին օրինագծեր, որոնցով ավելի խստացրեցին գործադուլների, դասադուլների անցկացման գործընթացը, նոր տույժ– տուգանքներ մտցրեցին: Կարծում եմ` կա այդ վախը, հաշվի առնելով նաև այն, որ բուռն ներքաղաքական գործընթացներ էին զարգանում Ադրբեջանում: Բացի այդ` մարդկանց մոտ բողոքը հայտնելու միտում է նկատվում»,–եզրափակեց մեր զրուցակիցը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia