Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Ճանապարհ փակելը հարցի լուծում չէ, պետք է տարբերակ գտնենք, որ և՛ բնակիչները գոհ լինեն, և՛ բնապահպաններն իրենց գործը շարունակեն. Հաղարծինի վարչական ղեկավար

SOCIETY

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը բնապահպաններին և Տավուշի մարզի Հաղարծին և Թեղուտ համայնքների վարչական ղեկավարներին իր մոտ է հրավիրել՝ քննարկելու համայնքներում ստեղծված իրավիճակը։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հաղարծինի վարչական ղեկավար Գևորգ Թամրազյանը։

Նշենք, որ Տավուշի մարզի Հաղարծին համայնքում լարված իրավիճակ է. բնակիչները երեկ փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ «Դիլիջան» ազգային պարկը հսկող կամավոր բնապահպանները հեռանան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ բնակիչների և բնապահպանների միջև տեղի էր ունեցել ընդհարում: Ըստ տեղացիների պատճառաբանության՝ անտառը հսկող կամավորները տեղացի մի կնոջ են ծեծել, որից հետո սկսվել է ծեծկռտուք:

Իսկ ըստ բնապահպանն ակտիվիստների՝ Թեղուտ գյուղում մոտ 30 հոգի հավաքվել ու ծեծի են ենթարկել «իրենց այն պատճառով, որ թույլ չեն տալիս անտառը հատել և վաճառել:Գևորգ Թամրազյանը նշեց, որ այս պահին ճանապարհը տեղացիները բացել են, սակայն հավաքված սպասում են մարզպետի հետ քննարկման արդյունքներին: 

«Լարվածություն կա, չենք կարող ժխտել, հիմա փորձում ենք նստել սեղանի շուրջ ,  վերլուծենք, տարբերակներ  գտնենք, հարցը լուծենք, որպեսզի և՛ բնակիչները գոհ լինեն, և՛ բնապահպաններն իրենց գործը շարունակեն, այլապես ես չեմ կարծում, որ ճանապարհի փակումը հարցի լուծում է»,- ասաց Թամրազյանը:

Ըստ Հաղարծինի վարչական ղեկավարի՝ բնակիչները բողոքում են բնապահպանների ոչ պատշաճ պահվածքից: «Բնապահպանների գործունեությունը մենք հասկանում ենք, մարդիկ եկել են, որպեսզի անտառն ապօրինի հատումից պաշտպանեն, դա մենք ողջունում ենք, միանշանակ, ուղղակի հարցը նրանում է, որ արդեն բնակչություն-բնապահպաններ հարցն այնքան է սրվել, որ բանը հասել է ծեծկռտուքի, իրար ուղղված հայհոյանքների: Այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ փորձում են ճանապարհ փակելով հարց լուծել, ինչը ես չեմ ողջունում և կարծում եմ, որ ավելի խելամիտ տարբերակներ կգտնվեն»,- ասաց նա:         

Իսկ թե ճիշտ է այն տեղեկությունը, որ բնապահպանները կին են ծեծել, Թամրազյանն ասաց, որ ստույգ չի կարող ասել, բայց, իհարկե, ծեծկռտուք եղել է: «Եղել են կանայք, մի տարեց կին՝ կողոսկրի կոտրվածքներով, հիվանդանոց է տեղափոխվել, եղել է քաշքշուք, ինքը խառնվել է, որպեսզի  կրքերը  հանդարտվեն, հրել, վայր են գցել, բայց թե որ կողմն է դա արել, չեմ կարող ասել, նույնիսկ  իրավապահները չեն կարող ասել: Իմ տեղեկությամբ՝ քրեական գործ է հարուցված, և կպարզվի՝ մեղավորն ով է: Ամեն դեպքում, իրավիճակը տհաճ է բոլորիս համար, միանշանակ»,- ասաց նա:   

Դիտարկմանը, թե բնապահպանները մատնանշում են, թե բոլորի համար էլ պարզ է՝ ինչից են այս աղմուկը տեղացիները բարձրացրել, քանի որ իրենք ծառ հատելուց զրկվում են, նշեց, որ բացարձակ նման պահանջ չեն դնում՝ հասկանալով, որ ծառ հատելը քրեական արարք է:

«Ես անձամբ չեմ տիրապետում ինֆորմացիային, բայց բնակիչներն ավելի շատ բողոքում են բնապահպանների պահվածքից, նրանց վերաբերմունքից, ասում են, որ կան տեսագրություններ, որ նրանք հայհոյում են տեղացիներին, իմ կարծիքով՝ դա ընդունելի չէ, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում՝ և՛ տեղացիների, և՛ բնապահպանների գործունությունը»,- ասաց նա:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia