Ռուսաստանում հայի սպանած ադրբեջանցին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
INTERNATIONAL NEWS31-ամյա ռուսաստանաբնակ ադրբեջանցին ստիպված կլինի կրել 9 տարվա ազատազրկում՝ 51-ամյա ազգությամբ հայ տղամարդու սպանության համար, այս մասին գրում է minval.az-ը։
Սախալինում բնակվող Ադրբեջանի քաղաքացին վեճի է բռնվել ծնունդով Հայասանից տղամարդու հետ, ով 22 տարի շարունակ բնակվել է Ռուսաստանում, որտեղ ընտանիք էր կազմել տեղացի բնակչուհիներից մեկի հետ, զույգն ուներ երկու երեխա։
2017 թվականին տղամարդը դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից, ուր հայտնվել էր թմրանյութերի անօրինական առքուվաճառքի համար։
Բանտից դուրս գալուց հետո տղամարդը տեղեկացել է, որ կինը հավատարիմ չի եղել նրան։ Կնոջ սիրեկանը շարունակել է հետապնդել նրան, թեև կինը խզել է կապերը նրա հետ։
Ավելի ուշ ադրբեջանցին հետապնդել է հայազգի տղամարդուն ու նրա կնոջը, երբ վերջիններս մեկնել են Նովոտրոիցկոյե բնակավայր՝ հյուրընկալվելով ընկերների մոտ։
Մերժված սիրեկանը ժամանել է այնտեղ ընկերների հետ ու կանչել 51-ամյա տղամարդուն հաշիվներ պարզելու։ Վերջինս դուրս է եկել իր ծանոթներից մեկի հետ միասին, տղամարդկանց միջև ծեծկռտուք է սկսվել։ Կռվի ընթացքում հայ տղամարդը ստացել է մարմնական ծանր վնասվաքներ, որոնց հետևանքով մահացել է, իսկ ադրբեջանցին փախուստ կատարել դեպքի վայրից։ Ավելի ուշ իրավապահ մարմիններին հաջողվել է գտնել նրան։



