Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Շիրակի մարզում հետախուզման աշխատանքներում դեռևս թերացումներ են արձանագրվում. մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել

SOCIETY

ՀՀ գլխավոր դատախազությունում 2017թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աննախադեպ ծավալով ուսումնասիրվել էր 2000-2016թթ. քննությունից խուսափող անձանց հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման արդյունավետության վիճակը, որի արդյունքներով ի հայտ բերվեցին և նախաքննության ու հետաքննության մարմինների ներկայացւոցիչների հետ քննարկվեցին ինչպես ոլորտի իրավակարգավորումների հետ կապված խնդիրները, այնպես էլ այն թերացումներն ու խախտումները, որոնք պայմանավորված էին իրավասու պաշտոնատար անձանց կողմից դրսևորված անբարեխիղճ, անհետևողական աշխատանքով: 

Արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության հատկապես տարածքային ստորաբաժանումներին հանձնարարել էր կոնկրետ մեխանիզմներով խստացնել հսկողությունը դատախազների վարույթում գտնվող քրեական գործերով փնտրվող անձաց հայտնաբերելու ուղղությամբ նախաքննության և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից տարվող աշխատանքների նկատմամբ: Խնդիր էր դրվել յուրաքանչյուր կիսամյակ ձեռնարկել դատախազական ներգործության միջոցներ՝ քննությունից խուսափող բոլոր անձանց հայտնաբերմանն ուղղված աշխատանքներն ակտիվացնելու, արդյունավետությունը ստուգելու նպատակով:   

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազի և դատախազության կոլեգիայի կողմից դրված այս խիստ պահանջներից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ կատարված աշխատանքների վիճակը, հետախուզվող անձանց վերաբերյալ կազմված համապատասխան հետախուզական գործերը: 

2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Շիրակի մարզի տարածքում, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերի շրջանակում, հետախուզում հայտարարվել է 20 անձի նկատմամբ: 

Այդ գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած պրակտիկայի նկատելի բարելավմանը, այնուամենայնիվ դեռևս շարունակական բնույթ են կրում անհրաժեշտ ընթացակարգերի ապահովման հետ կապված խախտումներն ու թերացումները: 

Մասնավորապես, չնայած օպերատիվ-հետախուզություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կատարում են սահմանված ժամկետներում նախաքննական մարմնին հետախուզական գործ կազմելու մասին գրավոր կարգով տեղեկացնելու պարտականությունները, սակայն դրանցում հաճախ չեն ներկայացվում հետախուզվող անձին վերաբերող՝ հետախուզման գործընթացի արդյունավետության տեսանկյունից էական նշանակություն ունեցող, պարտադիր գրանցման ենթակա տվյալներ: 

Քիչ չեն դեպքերը, երբ հետախուզման գործերում առկա է ընդամենը հետախուզվող անձի բնակության վայր այցելելու և հարազատի հետ հարցազրույց ունենալու վերաբերյալ ընդամենը մեկ արձանագրություն, այն էլ, որպես կանոն, կատարված հետախուզական գործ կազմելու վերաբերյալ որոշում կայացնելու հաջորդ օրը: դեռևս արձանագրվում են դեպքեր, երբ համապատասխան աշխատակիցների կողմից չեն իրականացվում հետախուզվողի գտնվելու վայրը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված միջոցառումները: 

Օրինակ հետախուզական մեկ գործի ուսումնասիրման ժամանակ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված «Սեկտ» տվյալներից պարզվել է, որ չնայած հետախուզվող անձը ՀՀ սահմանը չի հատել, սակայն այդ պայմաններում Ոստիկանության համապատասխան աշխատակիցները գործուն և արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար: 

Առանձին դեպքերում հետախուզական գործի փաստաթղթերում բացակայում է քրեական գործ հարուցելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը:  Որոշ դեպքերում ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ուղարկվող հետախուզական-վիճակագրական քարտերը լրացվում են բացթողումներով, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես հետախուզական աշխատանքների նկատմամբ  հսկողություն իրականացնելու առումով: 

Ելնելով այս իրողություններից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ քայլեր ձեռնարկելու ինչպես նախաքննական մարմնի հետ համագործակցությամբ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու, այնպես էլ հետախուզական գործերում առկա թերությունները վերացնելու ուղղությամբ: 

Առաջիկայում գլխավոր դատախազությունում կքննարկվեն հետախուզվող անձանց հայտնաբերելու գործընթացի բարելավման ուղղությամբ ամբողջ հանրապետության կտրվածքով կատարված աշխատանքների արդյունքները:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia