Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան
SOCIETYԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
«Բարերարները նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են ԵԿՄ-ին, որպեսզի նրանք աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն այդ մեքենաներից: Պաշտպանության բանակին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են Պաշտպանության բանակի հաշվեկշռում»,- ասաց Լևոն Մնացականյանը:
Լևոն Մնացականյանը նշեց նաև, որ դատավարության ավարտից հետո բոլոր կասկածները վերջնականապես կվերանան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



