Բարեկամավանի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել. ներկայումս իրավիճակը հանգիստ է
SOCIETYՏավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում իրավիճակը հանգիստ է:
«Բարեկամավանի ուղղությամբ կրակոցները եղել են հուլիսի 22-ին, երեկոյան 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրակոցները եղել են հրաձգային զինատեսակներից: Որևէ լուրջ բան չկա: Իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



