Վթարային ջրանջատում Սյունիքում ու Գեղարքունիքում
SOCIETYՎթարային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք շրջաններում ջուր չի լինի: Այս մասին տեղեկանում ենք Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունից:
Կդադարեցվի, մասնավորապես, հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1.1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի եւ նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ եւ Մուշեղ Հարությունյան թաղամասերի,
ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



