Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Հանքարդյունաբերության ոլորտում ճիշտը բացահայտելու դեպքում Եվրոպայի հետ բանակցություններում Հայաստանի «լեզուն կարող է երկարել». Գ. Մակարյան

POLITICS

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մեքենայությունները Եվրոպայում լուրջ դիվանագիտական «թեմաներ» են դառնում, մինչդեռ ոլորտում ճիշտը բացահայտելու դեպքում եվրոպացիների հետ մեր բանակցություններում Հայաստանի «լեզուն կարող է երկարել»:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը. «Հաշվի առնելով, որ այդ հումքի մեծ մասը գնում է եվրոպական երկրներ, ապա նրանք էլ իրենց ֆիրմաների շահերն էլ պաշտպանելով՝ շահագրգռված են, որ ամբողջ սև գործն արվի Հայաստանում, հումքը դուրս գնա՝ մեզ թողնելով ի՞նչ՝ պոչամբարներ, չնչին եկամուտներ, մի քիչ աշխատատեղեր ու հիվանդություններ ու վնասներ, որ կրում են մեր պետությունն ու քաղաքացին»:

Նաև փորձագետը համոզված է, որ օֆշորներում հանքարդյունաբերական ընկերությունների գրանցումն առաջին հերթին վկայում է, որ այս ոլորտում գտնվող ոչ պատահական մարդիկ առաջին հերթին չեն ցանկանում, որ պետությունն իմանա իրենց շահույթների մասին:

 
Ըստ Մակարյանի՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների նկատմամբ պետությունը պետք է վերանայի իր մոտեցումները, որոնցից առաջինը հանքարդյունաբերական նախագծերը լրջագույն փորձաքննությունների ենթարկելն է ու խաբեություն հայտնաբերելու դեպքում արմատական քայլերի գնալը՝ մասնակի կամ լրիվ ազգայնացման, կամ ընկերությունում կառավարության ներկայացուցչին տվյալ ընկերությունում «ներդնելը»:

Հիշեցնենք, որ հանքարդյունաբերության ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել և հաղորդվել, որ ըստ գործի նյութերի՝ հանքարդյունաբերությամբ և երկրաբանահետախուզական աշխատանքներով զբաղվող հայաստանյան 19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց և կազմակերպությունների կողմից ու վաճառվել Կայմանյան կղզիներում գտնվող կազմակերպություններին: Ընդ որում՝ 17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության, ինչն առնվազն նշանակում է, որ օֆշորային ընկերությունը վերահսկում է Հայաստանի հանքարդյունաբերական 17 ընկերություն։ 

Գործատուների հանրապետական միության նախագահը նաև նշեց. «Հայաստանում հանքարդյունաբերությունը գրավիչ է ոչ միայն նրանով, որ շահութաբեր ոլորտ է, այլ որ արհեստական շահութաբեր է՝ այն առումով, որ նախ շահագործողները բնապահպանական-վերականգնողական պարտավորություններ չունեն, այսինքն՝ կարող են վնասել, քանդել- թողնել, պայթեցնել, պոչամբարներ կուտակել և Հայաստանում ստեղծել հսկայական ծավալի մետաղական վնասակար լճեր ու կուտակումներ, որոնք տարբեր հիվանդություններ են գեներացնում: Եվ հետո փոխհատուցման խնդիրները շատ չեն՝ ի տարբերություն շատ եվրոպական հանքարդյունաբերական ընկերությունների: Երկրորդ՝ ավելի գլոբալ պատճառը, որը նույնպես ուսումնասիրության արժանի է, այն է, որ հանքարդյունաբերության ոլորտում կան լուրջ փաստարկներ, որ 1 տոննայի մեջ մետաղները շատ ավելի մեծ քանակություն են կազմում, բայց դրանք հիմնականում շատ ավելի ցածր թվերով են ներկայացնում և դրա հաշվին կրկնակի-եռակի շահութաբերություն են ունենում: Հենց դա էլ թելադրում է այն հանգամանքը, որ հանքերի տերերի մի մասը ձգտում է իր գումարներն օֆշորներում գրանցել, քանի որ այդ գումարների մեծությունը Հայաստանում պաշտոնապես գրանցելը, բնական է՝ հարց է առաջացնելու, թե որտեղի՞ց նման շահութաբերություն»: 

Ըստ Գագիկ Մակարյանի՝ այդ հանքերի սեփականատերերը հատուկ մարդիկ են, և եթե դա ուսումնասիրվի, բացահայտվի, կտեսնենք, որ այնտեղ պատահական մարդիկ չկան:  

«Դրանք կարող են լինել ոլորտի ղեկավարներ՝ նախարարներ, հայտնի պատգամավորներ, երկրի ղեկավարներ, որոնք նախընտրում են իրենց գումարները ձևակերպել օֆշորներում՝ կա՛մ ձևական ստեղծված ֆիրմաների անվան տակ, կա՛մ անհատապես: Այստեղ է նաև գաղտնիքը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունն այդքան շատ օֆշորային ընկերություններ են վերահսկում»,-ավելացրեց Գագիկ Մակարյանը: 

Նրա խոսքով՝ ոչ թե պետք է պայքարել, որ հանքարդյունաբերության մեջ չլինեն օֆշորներում գրանցված ընկերություններ (քանի որ, նրա խոսքով, դրանք եղել են, կան ու կլինեն), այլ հանքարդյունաբերության մեջ ավելի որակյալ փորձաքննություններ իրականացնել: 

«Պարունակությունը, թույլտվությունները նայենք խորհրդային ժամանակներից՝ ինչպիսի պասպորտիզացիաներ են արվել, հանքերի շահագործման արդյունավետությունը և ներկայում շահագործվող հանքերը որքանով են շեղված նախկին խորհրդային ժամանակներում արված ուսումնասիրությունների չափանիշներից: Ավելացվա՞ծ են, պակասեցվա՞ծ, կամ արդյո՞ք այդ բիզնես պրոյեկտները վերադարձելիության տեսանկյունից արդարացված են: Եվ նաև արդյո՞ք այստեղ չկա փողերի լվացում»,-ավելացրեց Գագիկ Մակարյանը՝ չբացառելով, որ հանքարդյունաբերական նախագծերի անվան տակ կատարվի փողերի լվացում: 

«Այսինքն՝ հանքում, որն ըստ իրենց ցածր վերադարձելիություն ունի, բայց նախագիծ է, որում փողեր են լվանում, որովհետև այսօր աշխարհում կան կեղտոտ փողեր, դրանք ինչ-որ երկրներում պետք է լվացվեն, ընտրվում են Հայաստանի նման երկրները: Ով խոսում է ներդրումների մասին Հայաստանում՝ գրկաբաց ընդունում են, բայց, ըստ իս, լրջորեն չի ուսումնասիրվում՝ կա՞ այդ ներդրողը, չկա՞: Հիշենք՝ «Նաիրիտի» դեպքով քանի՞ ներդրող հայտնվեց՝ թղթի վրայի ֆիրմաներ: Այսինքն՝ այս ամենը փողերի լվացման մեծ ռիսկեր է պարունակում»,-Գագիկ Մակարյանը։ 

Հիշեցնենք, որ 2017թ.-ին Հայաստանն արտահանել է 927 միլիոն դոլարի մետաղ՝ հիմնականում 3 տեսակի՝ պղինձ, ոսկի և մոլիբդեն: Սակայն, ըստ փորձագետի, խորը ուսումնասիրության դեպքում կարող է պարզվել, որ կարող էր լինել շատ ավելին, քանի որ հանքարդյունաբերողները, որպես կանոն, ավելի քիչ են ցույց տալիս մետաղական հանածոները: Փաստարկները, թե ԽՍՀՄ ժամանակվա տվյալներով էլ առանձնապես փայլուն ցուցանիշներ չեն եղել, փորձագետը չի ընդունում՝ ասելով, որ այն ժամանակ ՀԽՍՀ ղեկավարները միտումնավոր սխալ թվեր են ներկայացրել։ 

«Հնարավոր է՝ որոշ դեպքերում հին պրոեկտը վերցրել են, կիրառել են, բայց ոչ ոք կա՛մ չի հուշել, կա՛մ չի իմացել, կա՛մ գիտենալով՝ չի ասել, որ իրականում այդ հանքի պարունակությունն այդքան քիչ չէ: Ուղղակի դիտավորյալ քիչ է գրված եղել, դրա համար պետք է ամեն ինչ նոր էքսպերտիզայով պարզել»,-ասաց Գագիկ Մակարյանը: 

Նրա կողմից առաջարկվող մյուս լուծումը, որ որոշակի կասկածների դեպքում պետությունը դառնա բաժնետեր ու ներառելի իր ներկայացուցչին կառավարման խորհրդում և այդ կարգավիճակում կկարողանա ներսից տիրապետել տեղեկատվությանը՝ հասկանալու համար, «թե որտեղ են խաբեություններն ու «քցոցիները»: 

 

Անուշ Դաշտենց

 
 
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference