Արթուր Մեհրաբյանը փոշմանել է. նա սպառնում ու ծաղրում էր բերման ենթարկվածներին
SOCIETY«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երկուշաբթի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը:
«ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանը մի քանի ամիս է, ինչ դիտարկման տակ է, քանի որ նրա գործունեությունից ահագին դժգոհողներ են եղել: Այդ դժգոհությունները ներկայացվել են Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանապետն սկսել է ուշադրությամբ հետեւել Մեհրաբյանի գործունեությանը:
Մեր տեղեկություններով՝ բողոքները վերաբերել են այն իրողությանը, որ Մեհրաբյանն իրեն շատ վատ է պահում բաժին բերման ենթարկվածների հետ՝ մասնավորապես ծաղրի է ենթարկում վերջիններիս, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին՝ խոստանալով, որ այնպես կանի՝ նրանք փոշմանեն:
Այս գործելակերպից դժգոհողները 1-2-ը չեն, եւ հենց սա է առիթ դարձել, որպեսզի Մեհրաբյանը հայտնվի դիտարկման տակ: Իսկ դիտարկումն, ինչպես տեսնում եք, ավարտվել է ամենեւին ոչ հօգուտ Արթուր Մեհրաբյանի: Կարծում են՝ Մեհրաբյանն ահագին փոշմանել է նման վարք ցուցաբերելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



