Խոշոր վթար Արագածոտնում. ընտանիքի անդամները հոսպիտալացվել են
SOCIETYԽոշոր վթար Արագածոտնի մարզում: Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 07։00-ի սահմաններում Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 RA 116 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ շրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով վարորդ Յ.Վալեսյանն ու ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Սաթիկ Բաբուջյանը եւ 15-ամյա Արմեն Վալեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներն ընտանիքի անդամներ են։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



