Գերմանիան չի երկարաձգի Թուրքիայի հետ առևտրի համար սահմանված արտահանման երաշխիքների սահմանափակումը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել 2017-ին 1.5 մլրդ եվրո գումարի չափով սահմանված «Հերմես» արտահանման երաշխիքների սահմանափակումը, որը նախատեսված է Թուրքիայի հետ առևտուր իրականացնելու համար:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, սահմանափակման ժամկետը չի երկարաձգվի ընթացիկ տարում: Աղբյուրի հաղորդմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը չի մեկնաբանել այս լուրը:
«Հերմեսը» Գերմանիայի կառավարության արտահանման երաշխիքն է, որը թույլ է տալիս ապահովագրել գերմանական ընկերություններին: Երաշխիքը Բեռլինը տրամադրում է երկրից ապրանք արտահանողներին, որպեսզի ներկրող երկրի կողմից խնդիրների առաջացման դեպքում արտահանող ընկերությունը կարողանա արտահանած ապրանքի գումարն ստանալ Գերմանիայի կառավարություից;
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



