Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Անցած տարիներին տրամադրված և չօգտագործված 110 մլն եվրոն սպասում է «սառնարանում», և դրա օգտագործումը կախված է միայն ՀՀ-ից. Պ. Սվիտալսկի

POLITICS

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հուշեց մեզ, որ մենք էլ վերանայենք մեր թվերը, մոբիլիզացնենք ինքներս մեզ՝ հասկանալու, թե ընդհանուր թվով ինչքան ենք մենք ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, և մենք էլ զարմացանք, երբ հասկացանք, որ շատ ավելին էր մեր տվածը, քան ինքներս էինք կարծում:

Երևանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով Tert.am-ի հարցին, թե լսե՞լ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքների մասին, արդյո՞ք այդ թեմայի շուրջ խոսվել է իր այստեղ այցի ժամանակ՝ այսպես պատասխանեց Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան:

Հիշեցնենք, որ Բրյուսել այցից հետո օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո Եվրամիությունից իրենք լսել են բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա



«Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է, ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ: Կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունն էականորեն փոխել»,- ասել էր նա՝ նշելով, որ ակնկալվում էր, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո ֆինանսական աջակցությունն զգալիորեն կավելացներ:

«Այսօր ես տեսա, որ մեկ միլիարդ է, տարբեր մեխանիզմներով այդքան աջակցություն ենք տրամադրել Հայաստանին: Շատ լավ է, որ մենք լսեցինք վարչապետի այդ ասածը, որովհետև մենք ինքներս հետ դարձանք մեր փաստաթղթերին և հասկացանք, թե իրականում ինչքան ենք տվել Հայաստանին»,- ասաց ԵՄ պաշտոնյան։

Կատարինա Մատերնովայի խոսքով՝ իրենց գործի բարդությունն էլ հենց այն է, որ պետք է անընդհատ բացատրական աշխատանքներ տանեն: Նա նշեց, որ հիմա էլ Հայաստանում է, որ կառավարության հետ քննարկի և բացատրի, թե ինչպես են իրենք աշխատում և ներկայացնի, թե Հայաստանին մինչ հեղափոխությունն ինչ ֆինանսավորում է տրամադրվել և ինչի համար աջակցություն չի տրամադրվել:

«Կարծում եմ՝ տարբեր հայտարարությունների հիման վրա բացատրությունների տեղ կա ու պարզաբանելու ինչ-որ թյուրընկալումներ, որոնք միգուցե կան, որովհետև թվերը կարող են շփոթեցնող լինել, եթե նայվի աջակցության միայն մեկ մեխանիզմին, եթե ամբողջ պատկերը չուսումնասիրվի»,- ասաց նա՝ նշելով, որ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ երկրներում ևս անհրաժեշտություն լինում է։

Նրա խոսքով՝ եթե անհրաժեշտություն լինի՝ ՀՀ-ին ֆինանսական աջակցությունն ավելացնելու, կավելացնեն, բայց դա «ավտոմատ» չի լինելու: «Դա լինում է այն բարեփոխումների համար, որոնք արվում ենք»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին էլ ուշադրություն հրավիրեց Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա:

«Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի. արդյո՞ք այդ գումարը պետք է ձեզ: Ես գտնում եմ, որ դրա մեծ մասն անհրաժեշտ է նաև դրամաշնորհների իրականացման համար, որոնց պայմանագրերը վերակնքվել են, բայց չեն իրագործվել: Որոշ պայմանագրերի իրագործումը չի էլ սկսվել: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է: Նախքան խոսելը նոր փող ստանալու մասին, որն իհարկե լինելու է, նաև պետք է հետադարձ հայացք գցել: 110 միլիոն եվրոն սպասում է, սպասում է «սառնարանում» և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասաց նա:

 

 

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback