Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Մարաթոնյան վազքի առասպելն ու իրականությունը

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Մարաթոնյան վազքի հեռավորությունը կազմում է 42 կմ 195 մետր: Ըստ լեգենդի, այդ հեռավորությունը մ.թ.ա. 490 թվականին առաջինը հաղթահարել է հույն զինվոր Ֆիդիպպիդը (այլ աղբյուրներով՝ Ֆիլլիպիդ)՝ առանց կանգառների վազելով Մարաթոնյան մարտադաշտից Աթենք` հայտնել է ուրախալի լուրը, որ հույները ճակատամարտում հաղթել են, և անշնչացած ընկել է:

Իրականում այդպես չէ:

Առաջին հերթին այս լեգենդը չի հաստատվում փաստական աղբյուրներով: Ըստ Հերոդոտոսի, Ֆիլլիպիդը իրոք հույն սուրհանդակ–վազորդ էր, որին Աթենքից ուղարկել էին Սպարտա՝ օգնական ուժեր խնդրելու համար: 230 կմ–ը նա անօգուտ հաղթահարել է երկու օրից պակաս ժամանակում, քանի որ սպարտացիները տոնում էին ինչ–որ հոգևորական տոն և հրաժարվեցին օգնել: Սուրհանդակ–վազորդը ստիպված հետ է վերադառնում Աթենք: Իսկ աթենացիները Մարաթոն դաշտում առանց սպարտացիների ջախջախում են պարսիկներին՝ տալով ընդամենը 192 զոհ պարսիկների 6400–ի դիմաց: Հերոդոտոսը այս պատմությունը գրի է առել դեպքերից 6 տարի անց:

Մարաթոնից Աթենք վազքի մասին առաջին անգամ գրել է Պլուտարքոսը մեր թվարկության առաջին դարում, այսինքն՝ այդ դեպքերից 550 տարի անց: Պլուտարքոսը, իհարկե, շատ հերոսական է նկարագրել այս ամենը, քանի որ դա գրված է «Փառք Աթենքին» էսսեում: Առաջին հերթին նա սուրհանդակ–վազորդին կոչում է Եվկլ: Երկրորդը՝ կասկածելի է, որ նա այդքան վազքից հետո շունչը փչի: Հույն ռազմական սուրհանդակ–վազորդները առանց կանգառի վազում էին մի քանի անգամ ավելի տարածքներ և առանց առողջությանը վնաս պատճառելու:

Երբ նոր ժամանակներում վերականգնվեց օլիմպիական շարժումը, որոշվեց , որ անպայման պետք է լինի Մարաթոնյան վազք: Առաջին օլիմպիական խաղերը ընթանում էին Աթենքում 1896 թվականին: Կազմակերպվեց Մարաթոնյան վազք Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք: Հեռավորությունը կազմեց 34,5 կմ: Ի ուրախություն հույների, հաղթեց հույն ջուր վաճառող Սպիրիդոն Լուիսը՝ 2 ժամ 58 րոպե 50 վայրկյան արդյունքով: Նրան չխանգարեց անգամ վազքի ընթացքում կանգառը հորեղբոր տան մոտ, որտեղ նա գինի ըմպեց: Հետագա 8 օլիմպիական խաղերին Մարաթոնյան վազքի հեռավորությունը ֆիքսված չէր և կազմում էր 40–ից մինչև 43 կիլոմետր: Վերջնական 42 կմ 195 մետր հեռավորությունը որոշվել է 1921 թվականին Սիրողական թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի կողմից: Վերցվել է 1908 թվականի Լոնդոնյան օլիմպիադայի Մարաթոնյան վազքի հեռավորությունը: Այն ժամանակ Լոնդոնում որոշված էր, որ վազքը պետք է լիներ 40 կմ–ի չափով տարածություն, բայց այդ տարածությունը երկարացվեց մինչև 42 կմ 195 մ այն պատճառով, որ արքայական ընտանիքը դիտի վազքը հենց Վինձորյան պալատի պատուհաններից: 

Ցանկացած վազք, որը գերազանցում է Մարաթոնյանին, կոչվում է սուպերմարաթոնյան: 1983 թվականին Սուպերմարաթոնի ամերիկյան ասոցիացիան կազմակերպում է սուպերմարաթոն՝ Ֆիդիպպիդի երթուղով՝ Աթենքից Սպարտա, ըստ հույն պատմագիրների գրվածքների: Ի ուրախություն հույների, այստեղ ևս հաղթում է հույնը՝ Յանիս Կուրոսը:

Մեր կյանքը մարաթոն է: Պայմանն այն է, որ չի կարելի կանգնել: Անգամ եթե կանգնես, չի նշանակում՝ դուրս ես եկել մարաթոնից, միևնույն է՝ նորից պետք է շարունակես:

Տարբերությունը սովորական Մարաթոնյան վազքի հետ այն է, որ վերջնակետ չկա, ով ինչքան կարող է, այնքան էլ վազում է, հետո շունչը փչում: Մի տարբերություն էլ կա. սա մասսայական սպորտաձև է, մասնակցությունը՝ պարտադիր, ու վերջնական արդյունքում դեռևս ոչ մեկը չի հաղթել: Այս մարաթոնը ավելի հեշտ է հաղթահարում նա, ով թեթև է վազում՝ հետը ոսկու տոպրակ քարշ չի տալիս:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia