Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանափոխությո՞ւն, թե՞ տեղափոխություն. այս է խնդիրը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ ասած՝ այն ամենն, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ավելի շատ նման է իշխանությունների փոխատեղման, քան թավշյա հեղափոխության: Եվ տպավորությունն այնպիսին է, որ ոչ թե փորձ է արրությունն այնպիսին է, որ ոչ թե փորձ է արվում զարգացման ռելսերից վաղուց դուրս մնացած երկիրը նորից հունի մեջ գցել, այլ ՀՀԿ–ՔՊ ինվենտարիզացիայի միջոցով ինչ– որ մարդկանց ինչ–որ բան ցույց տալ:

Մյուս կողմից՝ ականատես ենք, ոչ թե գաղափարական հենքի վրա հիմնված արժեհամակարգային փոփոխության, այլ առանց հստակ հիմքերի, պարզ տեղափոխությունների շքերթի: Հակառակ դեպքում ԵԿՄ–ն իրեն փրկելու համար չէր առաջարկի Արամ Զ. Սարգսյանին ղեկավարել այն, փորձ չէր արվի նաև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին փոխել ուժային կառույցի ղեկավարով և այլն:

Համաձայնեք, որ մի տեսակ զավեշտալի պատկեր կստացվեր, եթե հանկարծ իմանայինք, որ, օրինակ, Թրամփը դարձել է ԱՄՆ–ի շախմատի ֆեդերացիայի նախագահը կամ Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ–ի ֆուտբոլի ֆեդերացիայի: Նույնը Մերկելի պարագայում կլինի, երբ օրերից մի օր պարզվի, որ երկրի առաջին դեմքը կամ իրենց երկրի անվտանգության ծառայության ղեկավարը որոշել է մեծ թենիսի կամ այլ ֆեդերացիա ղեկավարել: Սա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք՝ Թրամփից մինչև Մակրոն ու Մերկել, որևէ էմոցիա չունեն և չեն կարող ունենալ այս կամ այն սպորտաձևի կամ կառույցի հանդեպ, բայց ինչու մեզ մոտ ղեկավարների մոտ այս առումով մտածելակերպի փոփոխություն չի ունենում: Ինչո՞ւ է, օրինակ, ԱԱԾ ղեկավարը սիրահոժարթյուն հայտնում ստանձնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ոչ թե ասում, որ ինքն այնքան լուրջ կառույցի ղեկավար է, որ իրեն անգամ 24 ժամը չի հերիքում երկրում տիրող իրավիճակին ծանոթանալու համար: 

Էլ չենք ասում կանոնակարգելու մասին: Եվ միայն այն պատճառով, որ երբևէ տվյալ ֆեդերացիան մեկ այլ ուժային կառույցի՝ ՆԳ նախարա՞ր է ղեկավարել, ուրեմն հիմա էլ պետք է մեկ այլ ուժայինի վստահե՞լ, լուրջ չէ: Հետո՞ ինչ, որ ինչ–որ ժամանակ այդպես է եղել: Բայց ո՞վ է ասել, որ մոտեցումները նույն ոճով էլ պետք է շարունակվեն և նախկին «պաշտոնները» պետք է շարունակեն հին տրամաբանությամբ զբաղեցնել նորերը: Այսինքն՝ ինչքա՞ն պետք է հասարակական «ոլորտներն» իրար մեջ կիսկսելու տրամաբանությունը շարունակվի ու դրանք «կուռացիա» արվի այս կամ այն պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, այն պարագայում, երբ որևէ հ/կ կամ ֆեդերացիա ո՛չ այս և ո՛չ էլ այն պաշտոնի կցորդն է, ոչ էլ օրենքով է նման բան սահմանված:

Հասկանալի չէ, թե ցայտնոտային իրավիճակներին լուծում տալու համար ինչու է այդքան անհրաժեշտ, որ նոր իշխանությունները շարունակեն աշխատել հին ընկալումներով: Ո՞վ է ասել, որ այս կամ այն բուհի կառավարման խորհրդի նախագահը պետք է անպայման երկրի նախագահը, վարչապետը կամ այլ պետական պաշտոն զբաղեցնող մեկը լինի, ու պաշտոնից հեռանալու ժամանակ էլ վայր դնի նաև այս կամ այն կառույցի խորհրդի ղեկավարի պաշտոնի պարտականությունները: 

Մի տեսակ շատ չե՞ն նմանությունները նախորդ իշխանությունների ու կրեատիվ մտածելակերպով «մշակույթը ես եմ» կարգախոսով և եղածը սասանելու մեծ ցանկությամբ իշխանության եկածների միջև: Մինչև ե՞րբ պետք է ապրենք այն տրամաբանությամբ, որ էժանագին կոստյումը թանկարժեքով փոխարինելով մարդու հետ առանձնապես որևէ հրաշք էլ տեղի չի ունենում, բացի շրջապատում թիթիզանալուց: Ի վերջո, ո՞ւմ է հետաքրքիր, թե վարչապետի կոստյումը թա՞նկ է, թե՞ էժան, կամ ձեռքի ժամացույցն ինչ արժե: Կարևորը գործերն են, որով այս կամ այն ղեկավարը փորձում է երկիրն առաջ տանել, հակառակ դեպքում ստիպված կլինենք նորից հիշել Բագրատյանի «Մարլբորոյի» պատմությունը: 

Ու եթե փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, նպատակների ու հեռանկարների փոփոխություն են ենթադրում, ապա թույլ տվեք ասել՝ պարոնայք իշխանավորներ, մի՞թե այնքան անգործ եք, որ որոշել եք ֆեդերացիաներ ղեկավարել, կամ այլ կերպ ասած՝ բացատրեք հասարակությունն էլ հասկանա դրա իմմմմաստըըըը ….

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia