Նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Տավուշի մարզի մի շարք համայնքներ
SOCIETYՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ ՝ համայնքային նշանակության խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Հուլիսի 21-ին նախարարը Դիլիջան, Նոյեմբերյան, Բերքաբեր համայնքներում հանդիպումներ կունենա համայնքների ղեկավարների, ավագանու և վարչական ներկայացուցիչների հետ։
Հաջորդ օրը` հուլիսի 22-ին, Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի Տավուշի մարզպետի, մարզպետարանի ղեկավար կազմի, Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների, Իջևանի համայնքի ավագանու անդամների և Բերդ համայնքի ղեկավարի հետ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



